Ի՞նչ է ընկերքը:

Ընկերքը (այլ կերպ կոչվում է երեխայի նստավայր) մարմին է, որի միջոցով տեղի է ունենում պտղի սնուցումը, շնչառությունը և արտազատվող արգասիքների դուրս բերումը:

12/11/2018 368 դիտում ID # 52156931
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Այս օրգանի կազմության մեջ մտնում են երկու կարևորագույն արյան անոթներ:
Մեկը (մայրական) կապում է ընկերքը արգանդի հետ, մյուսին (պտղային) պտուղը միանում է պորտով:
Երկու անոթների միջև գոյություն ունի թաղանթ, որը կոչվում է մեմբրան: Այս շերտը մեծ դեր է խաղում մոր և երեխայի միջև: Այս շերտի շնորհիվ՝ մոր և պտղի արյունը չի խառնվում:
Երկու անոթների միջև գոյություն ունեցող շերտը՝ մեմբրանը, արգելք է հանդիսանում անթույլատրելի բազմաթիվ վնասակար նյութերի, վիրուսների, բակտերիաների համար: Միևնույն ժամանակ, պտղի կյանքի համար անհրաժեշտ նյութերը, թթվածինը, սննդանյութերը մայրիկի արյան միջոցով անցնում են երեխային, ինչպես նաև պտղի մարմնի թափոնները հեշտությամբ ներծծվում են մոր արյան մեջ, իսկ հետո երիկամների միջոցով դուրս գալիս:

Ընկերքային մեմբրանը կատարում է նաև պաշտպանական ֆունկցիա.

Այն արտադրում է պաշտպանական սպիտակուցներ (հակամարմիններ): Հակամարմիներն արտադրվում են մոր օրգանիզմում՝ երեխային, պաշտպանելու նպատակով: Այդ հակամարմինները միևնույն ժամանակ պաշտպանում են նաև մայրական իմունային համակարգը: Երբեմն կարող է առաջանալ հակառակ ռեակցիան, այինքն՝ օրգանիզմն այն կարող է ճանաչել որպես օտար մարմին:
Ընկերքն արտադրում է նաև հորմոններ, որոնք շատ կարևոր են հղիության պահպանման համար, ինչպես նաև արտադրում է ֆերմենտներ՝ վնասակար նյութերը ոչնչացնելու համար:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018