Պատմության մեջ առաջին անգամ բժիշկներն այսպիսի վիրահատություն են արել

Գլիվիցի ուռուցքաբանության կենտրոնի բժիշկները աշխարհում առաջին անգամ վզի օրգանների ընդարձակ տրանսպլանտացիա են իրականացրել: Հիվանդն արդեն ապաքինվել է և կարողանում է խոսել:

8/29/2016 999 դիտում ID # 53030939
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

2015 թվականի այս վիրահատությունն առաջին անգամ էր արվում:

Ուռուցքաբանության կենտրոնի բժիշկները խոսել են 2015 թվականին արված այս վիրահատության մանրամասների մասին. «Մինչ այդ պահն աշխարհում երկու այդպիսի վիրահատություն էր արվել, սակայն մեր արածն ամենաընդարձակն է»,- պատմել է փոխպատվաստման խմբի գլխավոր պրոֆեսոր Ադամ Մացեևսկին: Ապրիլի 11-ին 37-ամյա հիվանդին կոկուդի, ըմպանի, շնչափողի, կերակրափողի մի մասի, վահանաձև գեղձի, ինչպես նաև մկանային հյուսվածքի և վզի մաշկի մի մասի փոխպատվաստում է արվել:
 Այդ մարդը քաղցկեղով էր տառապում, որը հանգեցրել էր կոկորդի ստորին մասի և կերակրափողի մի մասի նեկրոզի: Բժիշկների խոսքով վիրահատությունը շատ լավ էր անցել. «Մենք շատ զարմացած էինք, թե որքան արագ հիվանդը սկսեց շնչել, ասել առաջին բառերը»:
Գլիվիցի ուռուցքաբանության կենտրոնի փոխպատվաստման բաժանմունքն առաջատարներից մեկն է այդ բնագավառում: 2013 թվականին այնտեղ դեմքի փոխպատվաստման երկու վիրահատություն է արվել:

Ինչո՞ւ քիթը հոտառության միակ օրգանը չէ

Մենք բոլորս էլ տարբեր բույրեր ենք զգում, սիրում ենք համեղ բուրող ուտելիքը, մեծ ուշադրություն ենք դարձնում օծանելիքին և հակառակը՝ վատ հոտը կարող է փչացնել մեր տրամադրությունը կամ սրտխառնոց առաջացնել: Մի՞թե բույրի նման տեղեկատվություն ստանալու ամենահզոր միջոցն ընկալվում է մարդկային օրգանիզմի միայն մեկ օրգանով՝ քթով: Ընդհանուր առմամբ հոտառության համակարգը բավականին պարզ է. յուրաքանչյուր նյութ կազմված է մոլեկուլներից, որոնց մի մասը պոկվելով միախառնվում է օդի մոլեկուլների հետ: Քթի խոռոչում գտնվող ընկալիչներն արձագանքում են այդպիսի մոլեկուլների առկայությանը և տեղեկացնում ուղեղին, որն էլ դրանք ընկալում է որպես բույր:

Նախկինում համարվում էր, որ հոտառության ընկալիչները տեղակայված են միայն ուղեղի դոնդողանման հյուսվածքի հետին հատվածում: Այժմ այդ հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ կան: Ըստ այդ տեսակետների՝ այդպիսի ընկալիչներ կան նաև մեր օրգանիզմի այլ օրգանների հյուսվածքներում:

Օրինակ, Գերմանական Հետազոտական Կենտրոնի սննդային քիմիայի մասնագետները որոշակի բույրեր ունեցող նյութերի նկատմամբ արյան բջիջների ձգողականության դրսևորումներ են նկատել: Բացի այդ, սերմնաբջիջները հոտառական ընկալիչներ հիշեցնող զգայարաններ ունեն, որոնք օգնում են գտնել դեպի ձվաբջիջը տանող ճանապարհը:

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016