Ինչպե՞ս տարբերել հղիությանը ընթացքում առաջացած արյունահոսությունը դաշտանից:

Լինում են դեպքեր, երբ կանայք կանոնավոր ցիկլի ընթացքում արյունահոսում են, և պատճառները կարող են լինել՝ սթրեսը, հոգնածությունը: Նման դեպքերում անհրաժեշտ է ուշադիր լինել և կենտրոնանալ արյան որակական և քանակական ցուցանիշների, ինչպես նաև ուղեկցող նշաններին վրա:

2/10/2019 304 դիտում ID # 53759710
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Հղիության ժամանակ դաշտանային ցիկլն ընդհատվում է: Պրոգեստերոնի քանակը կարևոր դեր է խաղում հղիության պահպանման համար: Պրոգեստերոնի քանակի պակասն առաջացնում է ցավ՝ որովայնի ստորին հատվածում և հղիության ընդհատում: Եթե ​​սկիզբն ընթանում է առանց կլինիկական նշանների, ապա ավելի ուշ այն ուղեկցվում է արյունահոսությամբ:
Որոշ աղջիկների մոտ նկատվում է այսպես կոչված՝ «կեղծ հղիություն», երբ դաշտանը բացակայում է մինչև 12 շաբաթ: Այս դեպքում փորձագետներն ուշադրություն են դարձնում հիվանդի ընդհանուր վիճակին, սրտխառնոցի կամ գլխապտույտի առկայությանը: Եթե ​​այդպիսի նշանները բացակայում են, ապա իրավիճակը չի համարվի պաթոլոգիա, այլ կհամարվի նորմա:
Շատ դեպքերում, երբ նկատվում է այունային արտադրություն հեշտոցից՝ հղիության առկայության դեպքում, ապա այս երևույթը ցույց է տալիս պաթոլոգիայի զարգացում և պահանջում է անհապաղ խորհրդատվություն բժշկի հետ և ախտորոշում:

Արյունահոսության տարբերության լրացուցիչ եղանակները.

Երկարատև դաշտանային ցիկլի ժամանակ, դուք պետք է դիմեք մասնագետներին, որտեղ դուք կարող եք հանձնել համապատասխան թեստեր և անալիզներ՝ ախտորոշելու արյունահոսության պատճառը և տարբերելու դրանք սովորական ցիկլից: Ուլտրաձայնային հետազոտությունը, ինչպես նաև արյան և հորմոնալ տարբեր թեստերը կօգնեն ախտորոշել ծանր պաթոլոգիան:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018