Հետաքրքիր փաստեր ատամների մասին

8/27/2016 2379 դիտում ID # 54337385
Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

● Ամենաթանկ ատամն Իսահակ Նյուտոնի ատամն է, որը վաճառվեց 1816 թվականին 730 ֆունտ ստերլինգով, որից հետո ատամը դարձավ այն գնած արիստոկրատի մատանու մի մաս:

● ԱՄՆ առաջին դիպլոմավորված կին ատամնաբույժը Լյուսի Թեյլորն է (1867 թվական):
● Ջորջ Վաշինգտոնը, ով զրկված էր սեփական ատամներից, շատ հետևողական էր իր վեց ձիերի ատամների վիճակին, նա հրամայում էր ամեն օր ստուգել և մաքրել դրանք:
● Առաջին «ատամնաբույժները» եղել են էտրուսկները: Նրանք արհեստական ատամներ էին ստեղծում զանազան կաթնասունների ատամներից դեռևս մ. թ. ա. 7-րդ դարում:
● 1999 թվականի ապրիլի 19-ին Արիզոնա նահանգի Ֆինիկս քաղաքում «Հանուն առողջ ժպիտի» ակցիա է անցկացվել: 1365 ամերիկացի դպրոցականներ շարվել էին ատամի խոզանակի հագուստներով և միաժամանակ 3 րոպե 3 վայրկյան մաքրում էին իրենց ատամները:

● Մաո Ցզեդունը, ինչպես և շատ չինացիներ այն ժամանակ, հրաժարվում էր մաքրել ատամները: Դրա փոխարեն նա թեյով ողողում էր անում և ծամում էր թեյի տերևներ: «Ինչո՞ւ մաքրել. վագրը երբևէ մաքրո՞ւմ է ատամները»,- ասում էր նա:
● Հին ճապոնացի ատամնաբույժները մերկ ձեռքերով էին հեռացնում ատամները:
● Էլեկտրական աթոռը ստեղծվել է ատամնաբույժի կողմից:
● Ատամի մածուկը հայտնագործվել է եգիպտացիների կողմից մոտ 5000 տարի առաջ և իրենից գինու ու պեմզայի խառնուրդ էր ներկայացնում: Վաղ Հռոմեական կայսրության շրջանում և մինչ 18-րդ դարը մեզն ատամի մածուկի հիմնական բաղադրիչներից էր, որովհետև դրա մեջ պարունակվող ամոնյակը հիանալի մաքրող միջոց է: Մինչ այժմ էլ ամոնյակը շատ ատամի մածուկների բաղադրության մեջ է մտնում:
● Նեյլոնային խոզանակով ատամի խոզանակներն առաջին անգամ հայտնվել են 1938 թվականին: Սակայն մյուս խոզանակները դրանից շատ առաջ են ի հայտ եկել: Այսպես, Չինաստանում ատամի խոզանակներն ի հայտ են եկել դեռևս 1498 թվականին, դրանք պատրաստվում էին խոզի, ձիու կամ փորսուղի մազից:
● Ջորջ Վաշինգտոնը մարիխուաննա էր ծխում ատամի ցավից ազատվելու համար:
● 12 միլիոն բնակչության շրջանում ատամների և լնդերի պահպանման հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելու նպատակով Չինաստանում ազգային տոն են ստեղծել, որը կարելի է հետևյալ կերպ թարգմանել. «Սեփական ատամների հանդեպ սիրո օր», այն նշվում է սեպտեմբերի 20-ին:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016