Սովորում ենք իտալացիներից

8/25/2016 1014 դիտում ID # 54370145
Ժամանց
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Իտալացիները գիտակ են շատ ոլորտներում. գեղեցիկ ապրելու, աշխարհին հարմարվելու, կյանքը վայելելու:
1. Կերակուրը հաճուք է, ճաշկերույթը` ծիսակարգ: Ուտելիքը հաճույք է, որը պետք է վայելել ինչ-որ մեկի հետ, որովհետև տպավորությունների փոխանակումը ծիսակարգի անբաժանելի մասն է, այն էլ ավելի համեղ է դարձնում կերակուրը:

2. Շփումը սոցիալական կյանքի շարժիչն է, զրույցը` արվեստ: Իտալիան մի վայր է, որտեղ ցանցերի կառուցման սեմինարները միանշանակ ձախողման են դատապարտված, քանի որ այս արվեստին իտալացիները տիրապետում են մանկուց:

3. Կյանքը վազք չէ ինչ-որ բանի հետևից: Կյանքն այստեղ է և հիմա: Իտալացիներն ապրում են այնպես, կարծես իրենք կհասցնեն ամեն ինչ: Սա թուլացնում է սթրեսը. դու դադարում ես շտապել և սկսում ես հասցնել:
4. Կյանքի որակն ամենակարևորն է: Իտալիայում կյանքն այնպես է կառուցված, որ պարտադիր տեղ է մնում հաճույքի համար: Իտալացիներն իրենց օրակարգի մեջ ներառում են նաև այնպիսի մանրուքներ, ինչպիսիք են սուրճ ըմպելը, ընտանիքի հետ ժամանակ անցկացնելը, երեխային դպրոցից վերցնելը, հանգստանալը և այլն:

5. «Ինչու՞ ոչ» սա կյանքի փիլիսոփայություն է: Իտալիան լի է գայթակղություններով. պաղպաղակ ամեն քայլափոխին, համեղ խմորեղեն, գեղեցիկ աքսեսուարների խանութներ, որտեղից հնարավոր չէ դուրս գալ դատարկ ձեռքով: Իսկ ինչու՞ ոչ: Գաղափարն այն է, որ պետք չէ զրկել քեզ փոքր ուրախությունից, և այպես ամեն օր:
6. Ժամանակ անցկացնել ընտանիքի հետ: Երբ քո փողերը վերջանան, մոռացվեն քո բոլոր ձեռքբերումները, ընկերներդ կմեկնեն ամեն մեկը մի երկիր. միակ բանը, որ կմնա քո կյանքում, քո ընտանիքն է:
7. Հագուստը գեղեցկացնում է մարդուն: Սա հաղորդակցման միջոց է: Իտալացիները շատ են անհանգստանում այն բանի համար, թե ինչ տպավորություն են իրենք թողնում իրենց շրջապատող մարդկանց վրա: Փողոցներում հաճելի է հետևել մարդկանց: Նրանք ունեն հագուստ կյանքի ցանկացած իրավիճակի համար: Լինել լավ և իրավիճակին համապատասխան հագնված, նշանակում է հարգել ինքդ քեզ և շրջապատիդ:
8. Լավ վարվեցողությունը կյանքը դարձնում է ավելի հաճելի: Ուր էլ դու գնաս, ժպտա և ողջունիր մարդկանց: Մարդու հետ խոսելիս պատասխանեք նրան հայացքով` պահելով կոնտակտը: Միգուցե ոմանք սա համարեն ավելորդություն, սակայն նման բաները կյանքն ավելի հաճելի և բարի են դարձնում:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016