Հղիության և ծննդաբերության վարում նեղ կոնքով

Նեղ կոնքով հղի կանայք համարվում են բարձր ռիսկի խմբի հղիներ, քանի որ հղիության և ծննդաբերության ընթացքը լի է բարդություններով: Նեղ կոնքով կանայք պետք է հղիության և ծննդաբերության ընթացքում գտնվեն բժշկի հսկողության տակ: Պտղի անոմալիաների և այլ բարդությունների ժամանակին հայտնաբերումը հնարավորություն է տալիս կանխել հղիության և ծննդաբերության ժամանակ առաջացած բարդությունները: Նեղ կոնքով հղիներին խորհուրդ է տրվում ծննդաբերությունից 1-2 շաբաթ առաջ հոսպիտալացնել, մանրակրկիթ ախտորոշել բոլոր բարդությունները և որոշել ծննդաբերության ելքը:

12/19/2018 1101 դիտում ID # 55539431
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Նեղ կենքով ծննդաբերության ընթացքը կախված է կոնքի նեղացման աստիճանից: Մի փոքր նեղ և փոքր կամ միջին չափերի պտղի դեպքում բնական ճանապարհով ծննդաբերությունը հնարավոր է: Ծննդաբերության ժամանակ բժիշկն ուշադիր հետևում է կենսական օրգանների ֆունկցիաներին, ծննդաբերական ուժերի բնույթին, պտղի վիճակին, պտղի գլխի և կոնքի համապատասխանության աստիճանին: Եթե կա անհրաժեշտություն, ապա ծննդաբերության ելքն ավարտվում է կեսարյան հատման միջոցով:
Բացարձակ կեսարյան հատման ցուցված է՝
• Նեղ կոնքի III-IV աստիճանը,
• Ոսկրային ուռուցքների առկայությունը փոքր կոնքում, քանի որ այն կարող է խանգարել պտղի անարգելք անցումը ծննդաբերական ուղիով:
• Կոնքի դեֆորմացիաները, որոնք ծննդաբերության ժամանակ կարող են առաջացնել տրավմաներ:
• Նախկինում տարած կոնքի վնասվածքները:
Բացի այդ, կեսարյան հատման բացարձակ ցուցում է նեղ կոնք, խոշոր պտուղ պաթոլոգիան, պտղի հիպոքսիան, հետույքային առաջադրությունը, սեռական օրգանների աննորմալիաները, արգանդի սպիի առկայությունը կեսարյան հատումից հետո և այլ վիրահատությունների դեպքում, առաջնածին երևույթը՝ 30 տարեկանից բարձրի դեպքում և այլն:
Կեսարյան հատումը կատարվում է նախքան ծննդաբերության գործընթացի սկսվելը կամ ծննդաբերական գործընթացի սկզբնական փուլում:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018