Հղիության ընթացքում ձգվածությունից խուսափելու ճիշտ միջոցները

Ինչպես ցանկացած փոփոխություն, այնպես էլ հղիությունն ունի իր դրական և բացասական հետևանքները: Հղիության ժամանակ առավել հանդիպող նշանը ձգվածությունն է:

10/24/2018 1197 դիտում ID # 55689934
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Ձգվածությունից խուսափելու լավագույն միջոցը մերսումն է: Մերսումն ավելի էֆեկտիվ է դառնում լոգանք ընդունելու ժամանակ: Մերսել կարող եք կուրծքը, որովայնը և ազդրերի շրջանը: Ակնկալվում է, որ հատուկ յուղերի, քսուքների օգտագործումը կօգնի փափկեցնել մաշկը և կանխել ձգվածությունը: Հարկավոր է մերսել հետևյալ հերթականությամբ՝ շոյել, շոշափել, տրորել: Եթե մերսումն իրականացվում է որովայնի և ողնաշարի շրջանում, ապա այն իրականացվում է շոյելու ձևով: Ոչ մի դեպքում չի թույլատրվում մերսումն իրականցնել հարվածներով կամ որևէ օժանդակ սարքերի միջոցով: Ենթադրվում է, որ եթե դուք լոգանքի ժամանակ կտրուկ փոխեք ջրի ջերմաստիճանը, ապա մաշկի առաձգականությունը կլավանա: Անատոմիական առանձնահատկությունից ելնելով՝ կրծքագեղձը չունի այն մկանները, որոնք պատասխանատու են ձգման համար, այդ իսկ պատճառով կրծքագեղձի նախկին ձևը պահպանելու և չճնշվելու համար խորհուրդ է տրվում օգտագործել միայն բնական գործվածքներից կարված կրծկալներ: Բացի այդ, հղի կանանց ձգող նշանների առաջացումը կանխելու համար խորհուրդ է տրվում լավ սնվել, համապատասխան քանակությամբ ջուր խմել, լիարժեք քնել և այլն:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018