Ամերիկան հայտնաբերել են չինացիները, և ոչ թե Կոլումբոսը

8/23/2016 972 դիտում ID # 56426736
Ժամանց
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Բրիտանացի պատմաբանի պնդմանբ՝ Ամերիկան հայտնաբերել է ոչ թե Քրիստափոր Կոլումբոսը, այլ չինացիները:

600 տարի առաջ գծված քարտեզի կրկնօրինակը, որը հայտնաբերվել է հին գրքերի խանութում, կարող է հաստատել, որ չինացիներն իրոք առաջինն են եղել:
Ենթադրվում է, որ փաստաթուղթը 1418 թ. չինացի ծովակալ Չժեն Հեի կողմից գծված քարտեզի՝ XVIII դարում արված կրկնօրինակ է:
Քարտեզում Նոր Աշխարհի ուրվագծերն են արված: Այն ապացուցում է, որ չինացի նավաստիները Երկրի արևմտյան կիսագնդում 7 տասնամյակ ավելի շուտ են եղել, քան Կոլումբոսը, և սա Գևին Մենզիսի «Ո՞վ է հայտնաբերել Ամերիկան» գրքում բերված փաստարկներից միայն մեկն է, որը հաստատում է այս տեսությունը:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016