Սուրճի օգտակար փոխարինողը

Այս կվասը կարող են խմել նույնիսկ երեխաները: Դուք կզարմանաք, բայց այն կարող է հրաշալի կերպով փոխարինել սուրճին: Վարսակը պարունակում է օսլա, որը թարմացնող հատկություն ունի՝ առանց կոֆեինի:

2/11/2018 1029 դիտում ID # 57049513
Այլ/տարբեր Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Ցավոք, վարսակի կվասն իր տեղը զիջել է հացի կվասին, բայց տնային պայմաններում պատրաստված վարսակի այս ըմպելիքը Ձեր օրգանիզմի համար շատ օգտակար կարող է լինել՝ շնորհիվ կենսաբանորեն ակտիվ բաղադրիչների:
Վարսակի կվասը ոչ միայն համեղ է, այլև հրաշալի կերպով հագեցնում է ծարավը:
Այս ըմպելիքի դասական բաղադրատոմսը պարունակում է ընդամենը երեք բաղադրիչ՝ վարսակ, շաքարավազ և թորած ջուր:

Երեք լիտր տարողությամբ տարայի մեջ լցրեք 400-ից 500 գրամ նախապես լվացված վարսակ, ավելացրեք 3-4 ճաշի գդալ շաքարավազ և սառը ջուր: Փակեք տարան կափարիչով և 3-ից 4 օր պահեք սենյակային ջերմաստիճանում:
Եթե սիրում եք, որ կվասը սուր համ ունենա, ապա առաջին չափաբաժինը կարելի է թափել և մնացած վարսակի վրա կրկին շաքարավազ և ջուր ավելացնելով՝ չորս օր հետո քամել հյութը: Կվասը պատրաստ է: Այն կարելի է պահել երեք ամիս:
Վարսակի կվաս կարելի է պատրաստել նաև չամիչով և մեղրով: Այս բաղադրատոմսը նման է դասական բաղադրատոմսին, այն տարբերությամբ, որ շաքարավազը կարելի է փոխարինել 50 գր․ չամիչով և 1-2 ճաշի գդալ ցանկացած տեսակի մեղրով: Չամիչը կվասի գույնն ավելի է մգեցնում և ըմպելիքին յուրահատուկ բույր է հաղորդում:

Վարսակի կվասն օգտակար է շաքարախտով հիվանդների համար, քանի որ նվազեցնում է արյան մեջ շաքարի պարունակությունը: Վարսակում պարունակվող սպիտակուցը բարենպաստ ազդեցություն է ունենում հյուսվածքների վերականգնման գործընթացի վրա, իսկ բջջանյութը բարելավում է օրգանիզմի նյութափոխանակության գործընթացները, արագորեն վերացնում է ավիտամինոզն ու ամրացնում ատամների էմալը:
Պատրաստեք կվասի վերոնշյալ բաղադրատոմսերից մեկը և պատմեք այդ մասին
ընկերներին:

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016