Ջրամբարներ՝ գինուց, թեյից և սուրճից

8/29/2016 1100 դիտում ID # 57122210
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Ասում են, որ Կլեոպատրան կաթով լի լոգանք էր ընդունում, որպեսզի ունենար հիասքանչ տեսք, իսկ ճապոնական Խակոնե քաղաքի Yunessun Spa Resort սպա-կենտրոնի այցելուները հանգստանում են էլ ավելի էկզոտիկ վայրերում: Yunessun Spa Resort-ը յուրահատուկ սպա-կենտրոն է Ճապոնիայում:

Այցելուները կարող են լողանալ կանաչ թեյի մեջ, սուրճի, գինու մեջ: Լողավազանը կարելի է ընտրել ըստ ճաշակի, և, բացի այդ, ինչպես պնդում են մասնագետները, յուրաքանչյուր խմիչքի տեսակ յուրովի է ազդում մարդու առողջության վրա:

Մինչև լոգանք ընդունելը, լավ կլիներ ծանոթանալ խմիչքների բուժիչ հատկություններին: Օրինակ, կանաչ թեյը բարձրացնում է մաշկի առաձգականությունը և ամրապնդում է իմունային համակարգը, իսկ գինու լոգանքը երիտասարդացնում է օրգանիզմը:

Yunessun Spa Resort-ում գործում են նաև ավանդական բաղնիքներ, ինչպես նաև հռոմեական ձևով կառուցված բաղնիք: Գինու լողավազանի կողքին կարելի է տեսնել 3.6 մ. երկարությամբ շիշ, որը լցված է կարմիր գինով:

Լողավազանի գինին թարմացվում է ամեն օր: Պրոցեդուրայի ընթացքում հաճախորդները կարող են նաև մեկ-երկու գավաթ գինի ըմպել:
Yunessun Spa Resort-ի յուրահատկություններից են նաև շոկոլադե և աղի ջրով լի լողավազանները: Վերջինիս խտությունը նույնքան բարձր է, որքան Մեռյալ ծովինը: Հանգստացողները կարող են պառկել ջրի վրա:

Հրապարակումներ։ 20

+374 44 610 610 +374 55 055 455 marketing@biobio.am Վեբ կայք

Ինչպե՞ս ազատվել դեմքի այտուցներից

Biobio Armenia 8/26/2016