Պեսարիան հղիության ընթացքում

Երբեմն հղիության ընթացքում առաջացած բարդություներից է պարանոցային անբավարարությունը, որն առաջանում է այն ժամանակ, երբ պտուղը սկսում է մեծանալ, ճնշում է արգանդի պարանոցին, որն աստիճանաբար սկսում է բացվել: Գինեկոլոգիայում այս բարդությունը կոչվում է «արգանդ-պարանոցային անբավարարություն»:

1/18/2019 1452 դիտում ID # 58598373
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Նման դեպքերում հղիության ընթացքում օգտագործվում է մանկաբարձական պեսարիա: Այն իրենից ներկայացնում է պլաստմասե օղակ, որը տեղադրում են հեշտոցում՝ արգանդի պարանոցը փակելու նպտակով:
Երկրորդ ուղին պարանոցի վրա կարեր դնելն է: Այս գործողությունը կատարվում է ընդհանուր անզգայացումով: Հղիության առաջին եռամսյակում այն կարող է շատ վնասակար լինել երեխայի համար, ուստի հարկավոր է կարերը դնել հղիության երկրորդ եռամսյակում: Հազվագյուտ դեպքերում արգանդի պարանոցը կարող է բացվել հղիության 14-րդ շաբաթում: Այս դեպքում երեխան կարող է մահանալ: Այդ պատճառով, շատ կարևոր է վերահսկել արգանդի վիճակը:
Եթե ​​արգանդի պարանոցն աստիճանաբար փափկում և կրճատվում է, ուրեմն պետք է տեղադրվի մանկաբարձական պեսարիա:

Հղիության ընթացքում պեսարիայի տեղադրումը.

Պեսարիա տեղադրելը, ինչպես նաև հեռացնելը տևում է ընդամենը 30 վայրկյանից մինչև մեկ րոպե: Այս ընթացակարգը ցավոտ է, բայց տանելի: Այն տեղադրելուց հետո Դուք անցնում եք Ձեր սովորական կյանքին, ինչը նախկինում անհնար էր՝ քայլել, աշխատել: Մենք պետք է առաջնորդվենք միայն երեխային փրկելու ցանկությամբ: Դրա համար, պեսարիայի տեղադրումից բացի, հարկավոր է հանգստություն, դեղորայքների ընդունում, որոնք կարգավորում են արգանդի վիճակը և տոնուսը:
Եվ այսպես, պեսարին մի միջոց է, որը պահում է արգանդի պարանոցը:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018