Այտուցներ, որոնք առաջանում են հղիության ժամանակ

Հղի կնոջ կյանքը լի է հաճելի անակնկալներով, բայց հաճախ այդ շրջանում առաջանում են խնդիրներ՝ կապված առողջության հետ: Տոքսիկոզ, գլխապտույտ, հոգնածություն - այս տհաճ երևույթները կարող են դառնալ անհանգստության պատճառ:

10/23/2018 388 դիտում ID # 58664310
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Հղիության ընթացքում ոտքերի այտուցը սովորական երևույթ է. նրանք հաճախ հայտնվում են կոճերի, ձեռքի և ոտքի մատների վրա: Ոտքերն այտուցվում են հղիության վերջին եռամսյակում: Երեխա ունենալու ժամանակ կնոջ օրգանիզմում հեղուկի քանակն ավելանում է: Հղիության ընթացքում ոտքերի այտուցն առաջանում է ստորին վերջույթների երակներում ավելացած ճնշման և արգանդում երեխայի ակտիվ աճի հետևանքով: Որոշ մասնագետներ գտնում են, որ այն կարող է առաջանալ հորմոնալ համակարգի խանգարման հետևանքով, ինչը բացասաբար է անդրադառնում արյան անոթների էլաստիկության վրա:
Արտազատման համակարգի խանգարման ժամանակ չափից ավելի հեղուկ ընդունելու դեպքում նկատվում է նաև ձեռքերի այտուցվածություն: Անհրաժեշտ է, որ մայրերի սնունդը, ընդունած հեղուկների քանակը լինեն հավասարակշռված:
Իրավիճակը կարող է խորացնել հետևյալ գործոնների առկայությունը՝ հոգնածությունը, քնի պակասը, կծու և աղի մթերքների օգտագործումը, բարձր օդի ջերմաստիճանը: Հղիության ընթացքում բազմաթիվ հիվանդություններ կարող են գլուխ բարձրացնել, օրինակ՝ այտուցվածությունը և կարմրությունը մեկ ոտքի վրա խոսում է թրոմբի մասին: Արտահայտված այտուցների դեպքում կարող է նկատվել ճնշման բարձրացում, որը կարող է բերել տեսողության վատացմանը, գլխացավերի, պրեէկլամսիայի:
Այտուցներից խուսափելու համար հղի կանանց խորհուրդ է տրվում օգտագործել առողջ սնունդ. միսը, պղպեղը, ընկույզը, թարմ մրգերը և բանջարեղենը պետք է լինեն Ձեր օգտագործած սնունդի կարևոր բաղադրիչները: Խորհուրդ է տրվում օգտագործել քիչ աղ: Պետք է ուտել օրական 5-6 անգամ: Ծարավելու դեպքում պետք է խմել մաքուր ջուր: Հիշեք, որ հեղուկի բացակայությունը կհանգեցնի արյան խտացմանը, ինչը բացասաբար կանդրադառնա հղի կնոջ առողջության և երեխայի առողջության վրա:

Ինչպես հեռացնել այտուցը կամ կանխել դրանք:

Խուսափեք չափից ավելի ֆիզիկական ակտիվությունից, զբոսնեք մաքուր օդում, կարևոր է լիարժեք քունը, ոտքերով կատարեք շրջանաձև շարժումեր, կարող եք կատարել պրոֆեսիոնալ կամ սիրողական ոտքի մերսում: Օրվա վերջում ոտքերում նկատվող թեթև այտուցը նորմալ է:

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոնում կատարվում են հղիությանը վերաբերող բոլոր տեսակի ծառայությունները: Զանգահարեք (010) 744802 հեռախոսահամարով, կամ այցելեք Անդրանիկի փող., 2ա/1 շենք (Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան, 19 պոլիկլինիկայի հարևանությամբ)



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018