Սոխը կարող է բուժել շատ խրոնիկ հիվանդություններ և ազատել տարբեր ցավերից

Սովորաբար մարդիկ սոխը կիրառում են խոհարարության մեջ, և շատերը չգիտեն սոխի հակաբակտերիալ ու հակասեպտիկ հատկությունների մասին:

10/20/2016 925 դիտում ID # 60860782
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Սոխը կարող է օգնել բարելավել մարդու վիճակը հետևյալ իրավիճակներում.

1. Հազի դեմ սոխի հյութը մեծ արդյունավետություն ունի:
Հազի դեպքում կարող եք պատրաստել օշարակ:
Վերցրեք 1 գլուխ կարմիր սոխ, կես գլուխ սխտոր և շագանակագույն կամ սպիտակ շաքարավազ (ըստ ցանկության): Այնուհետև այդ բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերով և ավելացրեք 1 բաժակ մեղր:
Ամուր փակեք այն կափարիչով ու դրեք սառնարանում՝ 8-ից 12 ժամ:
Օրական 3 անգամ 1 թեյի գդալ խմեք այդ օշարակից և կտեսնեք տարբերությունը:
2. Թույլ է տալիս իջեցնել տաքությունը: Հատկապես երեխաների մոտ է ավելի արդյունավետ գործում: Անհրաժեշտ է սոխի կտրատված օղակները ուկսուսի մեջ թաթախել ու դնել գուլպաների մեջ, հագցնել ոտքերին և ականջների մեջ:
3. Կարող է տաքացնել: Եթե մրսում եք, այն օգնում է տաքանալ: Պարզապես թարմ վիճակում կերեք սոխը:
4. Կօգնի ականջի և գլխի ցավի ժամանակ: Ականջի ցավին կօգնի մի փոքր կտոր սոխը ականջի մեջ տեղադրելը: Ցավը միանգամայն կանցնի: Եթե ուժեղ գլխացավ ունեք, այս գործողությունը քնից առաջ կատարեք: Թող սոխը մինչև առավոտ մնա Ձեր ականջի մեջ:
5. Արնահոսության դադարում: Եթե վնասել եք մաշկը, և արյուն է գալիս, արագ մառլյայի մեջ մի քանի կտոր կտարտված սոխ տեղադրեք, և արյունն իսկույն կդադարի, իսկ վերքն ավելի շուտ կապաքինվի:
6. Կարող է վերացնել սպիները: Կարող է սպին ավելի անտեսանելի դարձնել: Պարզապես կանոնավոր կերպով այն տեղադրեք սպիի վրա:
7. Վերացնում է ինֆեկցիաները: Կարելի է սոխից մածուկ պատրաստել, որը մարմնից կներծծի ինֆեկցիան:
Մածուկը պատրաստելու համար հարկավոր է եռացնել կաթը, և այն լցնել սպիտակ հացի մեծ կտորի վրա, այնուհետև խառնել հացը սոխի և կաթի հետ, մինչև կվերածվի մածուկի: Ախտահանեք մաշկի վնասված հատվածը, հետո մածուկով թանզիվը (մառլյան) տեղադրեք այդ մասի վրա: Վիրակապը ամրացրեք, 2-2,5 ժամ թողեք մնա: Այս գործողոթյունը օրական մեկ անգամ կատարեք:
8. Պայքարում է այրվածքների դեմ: Պարզապես 1 - 2 րոպե անհրաժեշտ է թարմ այրվածքի վրա սոխ տեղադրել: Հետո, եթե հավկիթի սպիտակուց քսեք այդ հատվածի վրա, անգամ սպին չի երևա:
9. Պայքարում է միջատների կծելու դեմ: Սոխը ներծծում է թույնը, վերացնում է այտուցը և արագացնում մաշկի վերականգնումը: Մոծակների խայթելու դեպքում մաշկի ախտահարված հատվածի վրա դրեք կես գլուխ սոխ և ամեն ինչ կանցնի շատ արագ:
10. Ազատում է ոտքերի տհաճ հոտից: Սոխն ունի հզոր հակասնկային հատկություններ: Ոտքերի հոտի դեպքում ոտնաթաթերը 10 րոպե տրորեք սոխով, որից հետո ոտքերը մերսեք տաք ջրի մեջ: Կրկնեք դա օրական 3 անգամ և 2 - 3 օրվա ընթացքում հոտը կանհետանա:
11. Ազատում է ականջի ցավից և վերացնում վարակը: Սոխն աչքի է ընկնում իր հակաբորբոքային հատկություններով: Ականջի անտանելի ցավի դեպքում ականջի մեջ դրեք կես կտոր սոխ և կարճ ժամանակ անց կզգաք տարբերությունը:
12. Պայքարում է միգրենի դեմ: Ուժեղ գլխացավի դեպքում քնելուց առաջ ականջի մեջ դրեք կես կտոր սոխ և թողեք ականջի խեցիների մեջ մինչ առավոտ:

Բասկետբոլ խաղացող փղերը

VOLVOX LLC 9/6/2016