10 ամենաապահով քաղաքները

Ecomnomist Intelligence Unit հետազոտողական կազմակերպությունն անցկացրեց հետազոտություն՝ պարզելու համար, թե որ քաղաքններն են ամենաանվտանգը ապրելու, սովորելու, աշխատելու և նույնիսկ տուրիստական այցելությունների համար:

9/3/2016 3696 դիտում ID # 61417127
Տուրիզմ
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Մասնագետները գնահատել են քաղաքը մի քանի հատկանիշների հիման վրա. քաղաքի անվտանգությունը, առողջապահությունը, հանցագործության մակարդակը և այլն: Ստացվել է հետևյալը.

1. Տոկիո (Ճապոնիա)

Աշխարհի ամենաանվտանգ քաղաքը համարվում է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն: Զբոսաշրջիկերը այստեղ կգտնեն գրեթե ամեն ինչ իրենց հանգիստը անմոռանալի դարձնելու համար. արևմուտքի և արևելքի մշակույթ, բազում տեսարժան վայրեր, գրավիչ բնություն և այլն: Տոկիոյում շատ ցածր է հանցագործության մակարդակը. այդ պատճառով մեգապոլիսում հնարավոր է հանգիստ ապրել և ճանապարհորդել:

2. Սինգապուր (Սինգապուր)

Այս քաղաք պետությունը իրականում շատ անվտանգ է, չհաշված խիտ բնակչության
մակարդակը (բնակչության խտությամբ զբաղեցնում է 2-րդ տեղը աշխարհում): Իր անվտանգությունը Սինգապուրը պահպանում է շատ խիստ օրենսդրությանբ. ինչ վերաբերվում է հանցանք կատարելուն, Սինգապուրում հանցագործության որոշ տեսակներ դատապարտվում են մահապատժով:

3. Օսակա (Ճապոնիա)

Ճապոնիայի մեծությամբ 3-րդ քաղաքը` Օսական, իր անձի անվտանգության վարկանիշով զիջում է միայն Տոկիոյին` զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը: Սակայն Օսակա քաղաքը աշխարհի անվտանգ քաղաքների ցանկում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

4. Ստոկհոլմ (Շվեդիա)

Միակ ոչ ասիական քաղաքը, որը մտնում է աշխարհի ամենաանվտանգ քաղաքների քառյակի մեջ, Սկոկհոլմն է: Շատ բարձր է Ստոկհոլմում բժշկական անվտանգության մակարդակը, ինչպես նաև առողջապահության ոլորտը ամենազարգացածն է աշխարհում:

5. Ամստերդամ (Նիդերլանդներ)

Այս քաղաքը, որտեղ խանութից ազատ կարելի է գնել թմրանյութ, պարզվում է՝ շատ ապահով է:
Այլ պետությունների համեմատ Ամստերդամն ունի ավտոճանապարհային պատահարների ռեկորդային ցածր ցուցանիշ:

6. Սիդնեյ (Ավստրալիա)

Այս քաղաքը հնարավոր է՝ անցներ մրցակիցներին, եթե այստեղ չլիներ կիբեռ հանցագործությունների բարձր մակարդակ: Ինտերետ հանցագործությունները զարգացած են Ավստրալիայում ավելի շատ, քան աշխարհի մյուս մասերում:

7. Ցյուրիխ (Շվեյցարիա)

Այս քաղաքը ամենաանվտանգն է ենթակառուցվածքի առումով, ինչպես նաև առողջապահությունով: ՀՆԱ-ի մակարդակը Ցյուրիխում շատ բարձր է. մեկ շնչի հաշվով 50.000 դոլար: Ցյուրիխը ՀՆԱ-ի մակարդակով զիջում է միյան Սինգապուրին:

8. Տորոնտո (Կանադա)

Ապահով է տարբեր ցուցանիշներով. անվտանգության մակարդակ, բիզնեսի զարգացում, տուրիզմ, առողջապահություն: Տորոնտոն անվանում են նաև «Հարավային Հոլիվուդ», այստեղ նկարահանվում են բազմաթիվ կինոնկարներ:

9. Մելբուռն (Ավստրալիա)

Քաղաքը` 4 միլիոն բնակչությամբ, ունի շատ բարձր ցուցանիշներ բոլոր սանդղակներով: Կյանքի միջին տևողությունը կազմում է 86 տարի:

10. Նյու Յորք (ԱՄՆ)

Հետաքրքիր է, որ Նյու Յորքում անվտանգության աճ է գրանցվել վերջին տարիների ընթացքում: Դեռևս 1990-ական թվականներին Նյու Յորքում օրական կատարվում էր 6 սպանություն:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016