Աշխարհի ամենագեղեցիկ և ամենաթանկ կղզիները

Այստեղ ներկայացված են աշխարհի 10 ամենաշքեղ վայրերը՝ ամենագեղեցիկ և թանկարժեք կղզիները: Երբ քաղաքի աղմուկը հոգնեցնում է, բոլորը փորձում են առանձնանալ և հանգստանալ որևէ հանգստյան վայրում:

8/30/2016 2900 դիտում ID # 61622141
Տուրիզմ
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Իսկ դուք գիտե՞ք, որ կան վայրեր, որտեղ կարելի է կազմակերպել շքեղ դրախտային հանգիստ: Վայր, որտեղ բացի ձեզանից ուրիշ ոչ ոք չի լինի: Իդեալական հանգիստ հնարավոր է կազմակերպել այս նյութում ներկայացված կղզիներից մեկում:
Իհարկե, աշխարհում կան հազարավոր հետաքրքիր և անոսվոր վայրեր, այդ իսկ պատճառով այս հավաքածուն կարող է համարվել սուբյեկտիվ:

Սկսենք 10-րդ հորիզոնականից

Սա Կուզին կղզին է, որը Սեյշելյան կղզիներին պատկանող կղզիներից մեկն է: Այն ունի 62 ակր տարածք, որտեղ հնարավոր է հասնել միայն ուղղաթիռով:

Կուզինը եզակի արգելոց է, որտեղ չկան կաթնասուններ: Եզակի և էնդեմիկ են նաև տեղի բուսական և կենդանական աշխարհը: Կղզում կան ընդամենը մեկ տաղավար և 4 հարմարավետ առանձնատներ, որոնք գտնվում են մեկուսի արևադարձային բուսականության գրկում՝ հիասքանչ լողափի կողքին: Կուզինը Սեյշելի ամենագեղեցիկ և մեկուսի կղզին է:

9. Իններորդ հորիզոնականում գտնվում է Նեկեր կղզին, որը մտնում է Վիրջինյան կղզիների կազմի մեջ (Բրիտանիա): Այս հոյակապ կղզին պատկանում է Սըր Ռիչարդ Բրենսոնին: Կղզին գտնվում է Վիրջինյան կղզիների հենց սրտում: Նրա տարածքը կազմում է 42 ակր, որը բաժանված է արևադարձային անտառների և հոյակապ լողափի միջև: Բրենսոնը կղզին ձեռք է բերել 70-ականների վերջերին և վերածել է առաջին դասի հանգստավայրի:

Մեկ օրն այս կղզում արժե 47000 դոլլար: Այդ գումարի դեպքում կղզին ամբողջությամբ հանձնվում է Ձեր տրամադրության տակ, որտեղ կան հսկայական առանձնատուն՝ 10 ննջարաններով, երկու փակ լողափ, թենիսի կորտեր: Այստեղ հանգստացել են Դիանա թագուհին, Մրայա Քերին, Օպրա Ուինֆրին և բազմաթիվ այլ հայտնիներ:

8. Ութերորդ տեղը գրավում է Մնեմբա կղզին: Մնեմբա կղզին Աֆրիկայի ամենահետաքրքիր վայրերից մեկն է: Այն Բիլ Գեյթսի և Նաոմի Քեմբլի սիրելի վայրերից մեկն է: Մնեմբան չորս կողմից շրջապատված է խութերով, այնտեղ կան հսկայական կրիաներ և կրաբներ:

Մնամբա կղզին հիանալի վայր է առանձնանալու համար:

7. Յոթերորդ տեղում գտնվում է Մալդիվների Կոկոա կղզին: Այս կղզին պատկանում է COMO HOTELS & RESORTS խմբին և ունի 360 մ երկարություն և 84 մ լայնություն: Շրջապատված է գեղեցիկ լագուններով և կորալային խութերով:

6. Վեցերորդ հորիզոնականում Բարբադոսն է: Այն մեր ներկայացրած ամենահայտնի և հասանելի կղզիներից մեկն է: Բարբադոս կղզին հիմնականում կազմված է կորալային կրաքարերից: Կղզու երկարությունը կազմում է 34 կմ, իսկ լայնությունը՝ 23 կմ: Բարբադոսի արևելյան ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով, իսկ արևմտյանը՝ Կարիբյան ծովի: Այն իսկական դրախտ է երկրի վրա:

5. Հինգերորդ տեղում գտնվում են Բերմուդները: Բերմուդյան կղզիները Մեծ Բրիտանիայի ծովային տարածքն են, որ պատկանում է Ատլանտյան օվկիանոսի հյուսիս-արևմտյան մասի կորալային կղզիների խմբին և Հյուսիսային Ամերիկայից գտնվում է 900 կմ հեռավորության վրա: Մի ժամանակ Բերմուդներն անվանում էին Սատանայի կղզիներ, քանի որ այնտեղ անհայտ կորել են բազմաթիվ նավեր: Բերմուդի կազմի մեջ մտնում են 150 կղզիներ և խութեր, որոնցից բնակելի են ընդամենը 20-ը:

4. Չորրորդ հորիզոնականում Palm (արմավենի) կղզին է: Բավականին երկար տարիներ այս կղզին հեռու է եղել տուրիստական ուղևորություններից: 1966 թ. ամերիկացի Ջոն Կոլդուելը Սենտ Վինսենտի ղեկավարությունից տարեկան մեկ դոլլար վարձավճարով վարձակալել է կղին, որպեսզի այնտեղ կառուցի հյուրանոց: Նոր հանգստյան գոտին միանգամից ճանաչում է ձեռք բերել: Կղզու անվանումը կապված է գեղատեսիլ արմավենիների անտառների հետ, որոնք գերակշռում են այս կղզում: Կղզին հայտարարված է որպես թռչունների արգելոց: Կղզում կան նաև հսկայական կրիաներ:

3. Երրորդ հորիզոնականում է գտնվում Թարթլ կղզին (կամ Կրիաների կղզի), որը գտնվում է Ֆիջիում: Կղզու սեփականտեր Ռիչարդ Էվենսոնն այնտեղ 30 տարիների ընթացքում տնկել է ավելի քան 500 000 ծառեր: Կղզում կան կառուցված 14 էկո վիլլաներ:

2. Երկրորդ տեղը զբաղեցրել է Մյուստիկ կղզին: Այն ոչ մեծ մասնավոր կղզի է, որն իրականում համարվում է էլիտար հանգստավայր հարուստների և հանրաճանաչ մարդկանց շրջանում: Մյուստիկն իսկական արևադարձային դրախտ է, որտեղ կան ճերմակ լողափեր, անտառային բլուրներ, որոնք արտացոլվում են զմրուխտե ջրի վրա: Կղզու սեփականատերեն այնտեղ թողնում են միայն սահմանափակ թվով ընտրված մարդկանց: Ցավոք, սովորական մարդիկ չեն կարող այստեղ հայտնվել:

1. Մեր ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Բահամյան Musha Cay island կղզին:
Կղզին նախատեսված է ընդամենը 20 մարդու հանգստի համար: Այն համարվում է դայվինգի համար նախատեսված ամենահրաշալի վայրերից մեկը, քանի որ ջուրն այստեղ թափանցիկ է, և կան բազմաթիվ կորալային խութեր: Այս կղզու յուրաքանչյուր վիլլա ունի իր սեփական լողափը: Այստեղ կա ամեն բան իդեալական հանգստի համար:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016