Սոցիալական փորձ UNICEF- ի կողմից. մարդկանց արձագանքը «անտուն երեխա» տեսնելիս:

9/6/2016 916 դիտում ID # 61695963
Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

UNICEF- ի կողմից ստեղծված նոր հոլովակը մի քանի օրվա ընթացքում միլիոնավոր դիտումներ է գրանցել YouTube-ում, Facebook-ում և այլ սոցիալական ցանցերում:

Թիֆլիսում կազմակերպությունը սոցիալական էքսպերիմենտ է անցկացրել, որի մասնակիցն է դարձել 6-ամյա Անանոն:
Ի սկզբանե Աղջկան գեղեցիկ և հարդարված տեսքով թողել են քաղաքի կենտրոնում: Անցորդները շատ արագ արձագանքելով ուշադրություն դարձրեցին երեխային և սկսեցին հարց ու փորձ անել նրան:
Ավելի ուշ Անանոին զգեստափոխեցին և անտունի տեսք տվեցին. այս դեպքում մարդիկ ուղղակի անտեսեցին երեխային:
Էլ ավելի ցուցադրական էր փորձի երկրորդ մասը: Երբ Անանոն հարդարված տեսքով ման էր գալիս ռեստորանում սեղանների մոտ, հաճախորդները բարյացկամ շփվում էին իր հետ: Իսկ «անտուն երեխայի» դեպքում արձագանքը լիովին այլ էր. մարդիկ նույնիսկ պահանջեցին ռեստորանի աշխատակիցներից դուրս հանել աղջկան: Այս փուլում էքսպերիմենտի նկարահանումը ստիպված դադարեցվել էր, քանի որ Անանոն շատ էր վրդովվել շրջապատի պահվածքից:

UNICEF-ը կոչ է անում չմոռանալ, որ աշխարհում միլիոնավոր անտուն երեխաներ կան, որոնք ամեն օր վերապրում են Անանոի զգացմունքները:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016