Viber-ի քիչ հայտնի ֆունկցիաները

Viber-ն ամենաշատ օգտագործվող ծրագրերից մեկն է: Այն արդեն վաղուց նվաճել է օգտվողների սերը: Սակայն նրանց մեծամասնությունը ծանոթ չէ Viber-ի բոլոր գաղտնիքներին: Ահա դրանցից մի քանիսը.

8/26/2016 2475 դիտում ID # 61760553
Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

► Կարող եք փակել տեղեկությունն այն մասին, թե երբ եք առցանց եղել: Դրա համար պետք է մտնել ‹‹Կարգավորումներ››, ‹‹Կոնֆիդենցիալություն›› և անջատել ‹‹Առցանց է›› կարգավիճակը: Անգամ եթե մտնեք Viber, այդ մասին ոչ ոք չի իմանա:
► Կարող եք նաև փակել տեղեկությունն այն մասին, որ ընթերցել եք հաղորդագրությունը: Որպեսզի զրուցակիցը չիմանա, որ կարդացել եք նրա գրած հաղորդագրությունը, մտեք ‹‹Կարգավորումներ››, ընտրեք ‹‹Անվտանգություն›› բաժինը և հանեք այն կետի նշանը, որը պատասխանատու է հաղորդագրությունը կարդացած լինելու ծանուցումների համար: 
► Մի՛ ծանրաբեռնեք հեռախոսի հիշողությունը: Viber-ով ուղարկված նկարները և վիդեոները պահպանվում են հեռախոսի մեջ, սակայն հիշողությունը չծանրաբեռնելու համար կարող եք անջատել այդ կարգավորումը: Մտեք ‹‹Կարգավորումներ››, ‹‹Մուլտիմեդիա›› և անջատեք ‹‹Պահպանել պատկերասրահում›› կարգավորումը:

► Կարող եք հաղորդագրություններն ուղարկել ձեր էլեկտրոնային փոստին: Դա արվում է հետևյալ հետևյալ կերպ՝ ‹‹Կարգավորումներ››, ‹‹Զանգեր և հաղորդագրություններ››, ‹‹Ուղարկել հաղորդագրությունները››:
► Կարող եք փակել ձեր անձնանկարն անծանոթ օգտատերերի համար: Մտեք ‹‹Կարգավորումներ››, ‹‹Կոնֆիդենցիալություն››, ‹‹Անձնանկար›› և ընտրեք ‹‹Ոչ ոք››:
► Կարող եք հանել ‹‹Օգտագործում է ծրագիր›› կարգավիճակը: Գրեթե բոլոր ծրագրերը և խաղերը սինխրոնացվում են Viber-ի հետ, այդպիսով դրանք հասանելի են դառնում ձեր ընկերների համար: Այս ֆունկցիան անջատելու համար մտեք ‹‹Կարգավորումներ››, ‹‹Կոնֆիդենցիալություն›› և հեռացրեք նշումը ‹‹Օգտագործում է ծրագիր›› կետից:
► Viber-ի վրա նաև կարող եք կոդ դնել, եթե չեք ցանկանում, որ ինչ-որ մեկը կարդա ձեր հաղորդագրությունները: Ծրագիրն ինքն այդպիսի ֆունկցիա չունի, սակայն այդպիսի ծրագիր հեշտությամբ կարող եք ներբեռնել App Store-ից և օգտագործել հաշված րոպեների ընթացքում:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016