Պեկին. եզակի քաղաք

Հյուսիսային մայրաքաղաքում պաշտոնապես գրանցված են 7309 պատմական հնագույն հուշարձաններ: Այդ բոլոր տեսարժան վայրերն ուսումնասիրելու համար բավարար չի լինի նույնիսկ մեկ ամիսը: Իմացական էքսկուրսիաները առավել հետաքրքիր վայրերում կօգնեն զգալ քաղաքի շունչը, իմանալ ավելին չինացիների պատմության և մշակույթի մաս

9/3/2016 2669 դիտում ID # 62151602
Տուրիզմ Ժամանց
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Տյանանմեն հրապարակ

Զբոսավարները խորհուրդ են տալիս Պեկինի հետ ծանոթությունը սկսել հենց Տյանանմենից: Այստեղ տեղակայված են տասնյակ հուշարձաններ, որոնք կծանոթացնեն զբոսաշրջիկներին տեղի բնակիչների մշակույթի և անցյալի հետ: Ամեն օր այստեղ հավաքվում են դիտորդներ, որոնք ցանկանում են տեսնել Չինաստանի ազգային դրոշի բարձրացման հետաքրքրաշարժ ծիսակարգը: Բազմամյա այս ավանդույթը, սակայն, չի դադարում թրթիռ առաջացնել Պեկինի բնակիչների սրտերում:

Հրապարակն ունի հսկայական չափսեր: Այստեղ անցկացվում են ամենակարևոր միջոցառումները, զբոսնում են քաղաքի հյուրերը, բաց են թողնում օդապարուկներ և լուսանկարվում են ճարտարապետական հուշարձանների ֆոնի վրա: Տյանանմեն հրապարակում գտնվում է Հեղափոխության թանգարանը, Օպերային թատրոնը, Ազգային ժողովի շենքը, Պատմության թանգարանը: Այստեղ կարելի է անցկացնել ամբողջ օրը՝ հիանալով տեսարժան վայրերով:

Հին մետաղադրամների թանգարան

Պատմա-մշակութային կոթողի բարձրությունը կազմում է 32 մ. սա այն երկու աշտարակներից մեկն է, որոնք պահպանում էին ներքին քաղաքի մուտքը Մին դինաստիայի կառավարման օրոք:
Թանգարանում պարբերաբար անցկացվում են թեմատիկ ցուցահանդեսներ: Հիմնական էկսպոզիցիան բաղկացած է շուրջ հազար մետաղադրամներից և թղթադրամներից, որոնք պահպանվում են ինչպես հնագույն ժամանակներից, այնպես էլ Չինաստանի ժամանակակից արժույթի նմուշներն են:

CCTV-ի շտաբը

Չինաստանի ամենանշանավոր երկնաքերերից մեկը հանդիսանում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության շենքը: Նրա շինարարությունը տևել է շուրջ 5 տարի: Արդյունքում կառուցվել է 54 հարկանի կառույց, որի ընդհանուր բարձրությունը կազմում է 234 մետր: Տեղացիները փաղաքշաբար այն անվանում են «շալվար»: Այն գրավիչ է ոչ միայն ճարտարապետական յուրօրինակության տեսանկյունից, այլև ինժեներական: Կառույցը շատ հուսալի է, ինչը հատկապես կարևոր է բարձր սեյսմիկ ակտիվությամբ տարածքում գտնվելու պարագայում:

Արգելված քաղաք

Բազմաթիվ զբոսաշրջիկներ հատուկ ուղևորվում են Պեկին, որպեսզի այցելեն աշխարհի ամենամեծ դղյակային համալիրը: Հնագույն աստղագետների կարծիքով չինացի կայսրերի նստավայրը կառուցվել է հենց աշխարհի կենտրոնում:
Քաղաք գնալու համար անհրաժեշտ է անցնել 3 դարպասների միջով. Տյանանմեն, Դուանմեն, Ումեն: Նախկինում հասարակ ժողովրդին և արտասահմանցիներին չէր թույլատրվում անցնել իշխող կայսեր տան շեմը. իրավախախտին սպասվում էր մահապատիժ:
Համալիրի ներքին և արտաքին ձևավորումը ամբողջովին համապատասխանում է Չինաստանի կրոնական սկզբունքներին և փիլիսոփայությանը: Բոլոր կառույցները գեղեցիկ են, տարածքում կարելի է տեսնել հինավուրց կրպակներ, տաղավարներ, այգիներ և լճեր, իսկ խանութներում զբոսաշրջիկներին առաջարկում են յուրահատուկ հուշանվերներ, որոնք այլ տեղ հնարավոր չէ գտնել:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016