Ճապոնական իմաստությունը աֆորիզմներում

Արևելքի, հատկապես Ճապոնիայի մշակույթը գրավում է շատերին, իսկ այս ժողովրդի խորը փիլիսոփայությունն ու իմաստությունն ակտուալ է բոլոր ժամանակներում՝ անկախ կրոնական և ազգային պատկանելությունից:

6/16/2017 1569 դիտում ID # 62394175
Մշակույթ Հասարակություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Գաղտնիք չէ, որ ճապոնական մշակույթը հին է, ձգող և շատ խորհրդավոր: Եվրոպայի և Ամերիկայի ժողովուրդները միշտ էլ մեծ հետաքրքրությամբ և ակնածանքով են ուսումնասիրում արևելյան երկրների մշակույթն ու սովորությունները: Առաջարկում ենք կարդալ Ճապոնական ամենավառ, խորը և ակտուալ իմաստությունները, որոնք իրենց անշեղ հարվածներով հաճախ են դիպչում հոգու և սրտի ուղիղ նշանակետերին:

Կյանքի մասին`
— Վիշտը պատռած հագուստի նման պետք է թողնել տանը:
— Տանը, որտեղ ծիծաղում են, երջանկություն է գալիս:
— Մտածելով որոշիր: Որոշե՞լ ես՝ էլ մի՛ մտածիր:
— Մեկ բարի խոսքը կարող է ջերմացնել երեք ձմեռային ամիս:
— Եթե խնդիրը կարելի է լուծել, ապա պետք չէ անհանգստանալ դրա համար, եթե այն չի կարելի լուծել, ապա անհանգստանալն անիմաստ է:
— Արևը չգիտի ճշմարիտներին: Արևը չի ճանաչում նաև անճշմարիտներին: Արևը շողում է առանց ինչ-որ մեկին ջերմացնելու նպատակի: Ինքն իրեն գտած մարդն արևի նման է:
— Ճանապարհը զիջիր հիմարներին և խելագարներին:
— Յոթ անգամ ստուգիր մարդուն կասկածելուց առաջ:
— Հաղթանակը հասնում է նրան, ով հակառակորդից կես ժամ ավել է դիմանում:
— Ժպտացող դեմքին նետ չեն արձակում:
— Մի՛ պահիր հեռացողին, մի՛ հեռացրու եկածին:
— Արագը դանդաղն է, բայց առանց ընդմիջումների:

— Սառը թեյն ու սառը բրինձը տանելի են, սակայն սառը հայացքը և սառը բառը՝ ոչ:
— Ինչպիսին հոգին երեք տարեկանում է, նույնպիսին էլ հարյուրում է:
— Երբ հասկը հասունանում է, գլուխն է կախում, մարդը հարստանում է, գլուխը վեր է ցցում:
— Անարդարությամբ կուտակածը լավի համար չի ծառայի:
— Հարցնելիս մեկ րոպե է ամոթ, իսկ չիմանալն ամոթ է ամբողջ կյանքում:
— Դժբախտությո՞ւնն է եկել՝ հույսդ քո վրա դիր:
— Տոնելու գալիս են օտարները, վշտակցելու՝ հարազատները:
— Լինում է, որ տերևը խորտակվում է, իսկ քարը՝ լողում:
— Ավելի լավ է մեկ օր այս կյանքում, քան հազարը՝ այն:
— Ավելի հեշտ է տաս հազար զինվոր գտնել, քան մեկ գեներալ:
— Առանց հասարակ մարդկանց մեծ մարդիկ չեն լինում:
— Չի եղել, որ մերկ մարդը ինչ-որ բան կորցնի:
— Անթերի սկահակը երբեք դուրս չի եկել վատ վարպետի ձեռքերից:
— Մի՛ վախեցիր մի փոքր կռանալ. ավելի ուղիղ կձգվես:

Կանանց և սիրո մասին`
— Ամուսինն ու կինը պետք է ձեռքերի և աչքերի նման լինեն. երբ ձեռքը ցավում է, աչքերն արտասվում են, երբ աչքերն արտասվում են, ձեռքերը սրբում են արցունքները:
— Քիչ է միայն ամուսին և կին լինել. պետք է լինել նաև ընկերներ և սիրեկաններ, որպեսզի հետո դրանք ուրիշ կողմերում չփնտրեք:
— Յուրաքանչյուր կին գեղեցիկ է թվում մթության մեջ, հեռվից կամ թղթե հովանոցի տակ:
— Եթե կինը ցանկանա, ժայռի միջով կանցնի:

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016