Առասպելներ, որոնք իրականում գոյություն են ունեցել

Որոշ առասպելական երևույթներ իրականում գոյություն են ունեցել կամ ունեցել են իրենց համարժեքը:

10/20/2016 1481 դիտում ID # 62892824
Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Վիշապներ

Գոյություն ունեն տեսություններ, որոնք ենթադրում են, որ վիշապների մասին պատմվածքները կապված են մարդու և դինոզավրերի կամ կոկորդիլոսների հանդիպման հետ: Խոսել այս ենթադրության ճիշտ լինելու մասին, դեռևս անհնարին է, քանի որ մեզ հայտնի է, որ մարդու և դինոզավրերի ժամանակաշրջանները չեն հատվել, իսկ կոկորդիլոսները շատ փոքր են վիշապի դերը ստանձնելու համար: Սակայն նման կենդանի կարող է լինել մեգալանիա մողեսը: Վերջինիս երկարությունը հասնում էր 18 մետրի, իսկ քաշը` 1.9 տոննա էր: Նրա թունավոր լորձն ուներ հատկություն, որը թույլ չէր տալիս, որ արյունը մակարդվի. այս հրեշին հանդիպած մարդը մահանում էր արնաքամ լինելով:

Հոբիթներ

Ինդոնեզիայի Ֆլորենս կղզում գտնվող քարանձավներից մեկում անցկացված պեղումների ժամանակ հայտնաբերվել է կմախք, որի հասակը մեկ մետր էր, իսկ գանգը երեք անգամ ավելի փոքր, քան սովորական մարդու գանգը: Հետազոտողները հայտնաբերել են նման 9 կմախք և դրանցից ամենաերիտասարդը 12000 տարեկան է: Սկեպտիկները գտնում են, որ «հոբիթները» պարզապես մարդիկ են, որոնք ունեին ոսկրերի հիվանդություն, սակայն շատ գիտնականներ հակված են այն կարծիքին, որ հոբիթներին հարկավոր է համարել առանձին տեսակ, ովքեր ունեն ընդհանրություն նախնի մարդու հետ:

Ամազոնուհիներ

Հույն պատմաբան Հերոդոտոսը գրում էր ամազոնուհիների մասին` պատմելով, որ նրանց գերի են վերցրել և տարել հեռավոր երկրներ: Սակայն նրանք պայքարել և հաղթել են իրենց թշնամիներին, ենթարկվել են նավաբեկության, իսկ հետո պայքարել են սկյութների դեմ: Վերջիններիս տղամարդիկ գնահատեցին ամազոնուհիների տաղանդը և որոշեցին հաղթել նրանց «սիրո դաշտում»: Նրանց ռազմավարության արդյունքը դարձավ ամուսնությունները ամազոնուհիների հետ, ինչը նպատակ ուներ շրջակա միջավայրը բնակեցնել ուժեղ մարտիկներով:
Հերոդոտոսը, ինչպես հայտնի է, հակված էր ամեն պատմություն ճոխացնել: Սակայն պեղումները ցույց են տվել, որ սկյութների կանայք, այնուամենայնիվ, ունեցել են վնասվածքներ և նրանց հետ դագաղում դրել են թուր, սուր, դաշույն և այլ նմանատիպ պարագաներ:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016