Ինչպե՞ս պաշտպանել կուրծքը կերակրման ժամանակ:

Շատ մայրեր կարծում են, որ ամենադժվար պահը ծննդաբերությունն է: Սակայն, ծննդաբերությունից հետո անհրաժեշտ է հարմարվել կյանքի նոր փոփոխություններին, սովորել կրծքով կերակրմանը, նորածին երեխայի խնամքը, լողացնել նրան և այլն:

10/26/2018 305 դիտում ID # 63220961
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Ոչ ճիշտ խնամքի ժամանակ կուրծքը դառնում է խոցելի, ինչը կարող է հանգեցնել ցավի: Հետևաբար, յուրաքանչյուր կին պետք է իմանա, թե ինչպես պետք է խնամել կրծքի վրա առաջացած ճաքերը:
Խորհրդակցեք մասնագետի հետ և սովորեք կրծքով կերակրել՝ պահպանելով անձնական հիգիենան:

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոնում կատարվում են հղիությանը վերաբերող բոլոր տեսակի ծառայությունները: Զանգահարեք (010) 744702 հեռախոսահամարով, կամ այցելեք Անդրանիկի փող., 2ա/1 շենք (Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան, 19 պոլիկլինիկայի հարևանությամբ)

Կերակրման ընթացքում խորհուրդ չի տրվում օգտագործել տարատեսակ քսուքներ: Բավական է լվանալ կուրծքը տաք ջրով, իսկ պրոֆիլակտիկ նպատակով՝ քսել կրեմ կամ բալզամ: Այն պետք է լինի յուրաքանչյուր մայրիկի առաջին օգնությունը, քանի որ դա թույլ է տալիս ճաքերն արագ ու անվնաս փակվեն և հոգ է տանում կրծքագեղձի զգայուն մաշկի համար:

Ինչպե՞ս կրծքով կերակրել երեխային:

Հարկավոր է կուրծքը մոտեցնել երեխայի բերանի անկյունում. այս դեպքում վակուում տեղի չի ունենա և երեխան կարող է հանգիստ ուտել: Դուք չեք կարող շատ արագ կաթից ազատվել կամ կթել այն: Դա կլինի միայն այն դեպքում, երբ երեխան չի կարողանա ինքնուրույն ուտել: Այս դեպքում դուք կարող եք օգտագործել հատուկ գործիքներ, որոնք կօգնեն ձեզ հեռացնել կաթը կրծքագեղձից՝ առանց ցավի:
Եթե ցավ եք զգում երեխային կերակրելու ժամանակ, պարզեք, թե ինչպես կարելի է բուժել կրծքի ճաքերը: Կրծով կերակրման ժամանակ դուք հոգեպես կապվում եք ձեր երեխայի հետ:

Մի՛ զրկեք ինքներդ Ձեզ և Ձեր երեխային՝ միմյանց հետ հոգևոր մերձեցման հնարավորությունից: Սնուցումը շատ կարևոր է թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018