Տարածված մոլորություններ գարեջրի մասին

Գարեջուրը հանդիսանում է ամենաճանաչված խմիչքներից մեկն աշխարհում, որը գոյություն ունի արդեն մի քանի հազարամյակ: Այս խմիչքի հետ կապված՝ գարեջրի շատ սիրահարներ ունեն որոշակի մոլորություններ:

12/8/2016 663 դիտում ID # 63249995
Խոհանոց Ժամանց Տղամարդկանց համար
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Տաք գարեջուրը փչանում է

Գարեջրի համը փոխվում է քիմիական ռեակցիայի հետևանքով, որն առաջանում է, երբ արևի լույսը փոխազդում է գարեջրի հետ, սակայն գարեջուրը չի փչանում:

Մուգ գարեջուրն ավելի թունդ է

Իրականում գարեջրի գույնը կապ չունի ալկոհոլի կամ կալորիայի պարունակության հետ. ուղղակի մուգ գարեջրում հացահատիկը տապակում են ավելի երկար:

Գարեջուրը պետք է մատուցել շատ սառը

Դուք չեք զգա գարեջրի իրական համը, եթե այն լինի չափազանց սառը: Գարեջրի այնպիսի տեսակներ, ինչպիսին են Պիլզները կամ Էլը, մատուցում են 4-6 աստիճան
տաքության պայմաններում, իսկ ավելի թունդ գարեջրերը՝ 12 աստիճան տաքության:

Մետաղական տարաներով գարեջուրն էժան է

Մետաղական տարաներն ամենատարածվածներն են, քանի որ դրանք ավելի լավ են պահպանում գարեջուրը լույսից և օդից, քան շիշը:

Լցնովի գարեջուրը շշով գարեջրից լավն է

Ճիշտ պահպանման դեպքում տակառի գարեջուրը ամենաթարմն է: Բայց ոչ բոլոր գարեջրատներում է, որ մանրակրկիտ ձևով հետևում են գարեջրի որակին, ինչը
կհանգեցնի նրան, որ գարեջրում անցանկալի միկրոբներ կհայտնվեն:
Գոյություն ունի գարեջրի տեսակների համային բազմազանություն՝ սկսած աղի համից մինչև քաղցր և թթու: Գոյություն ունի ալկոհոլ չպարունակող, ինչպես նաև գինու
նման թունդ տեսակներ:

Գարեջրից գիրանում են

Գարեջրում, իհարկե, կան կալորիաներ և չափազանց շատ օգտագործումը կնպաստի ավելորդ քաշին: Բայց 100 մլ գարեջրում ավելի քիչ կալորիաներ կան, քան գինու կամ այլ խմիչքների մեջ:

Բասկետբոլ խաղացող փղերը

VOLVOX LLC 9/6/2016