Հրաշք դիմակ մաշկը երիտասարդ պահելու համար

8/29/2016 2101 դիտում ID # 63261157
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Հիշու՞մ եք, թե ինչպես «Վարպետն ու Մարգարիտան» վեպում Ազեզելոն քսուք բերեց գլխավոր հերոսուհուն: Այն իսկապես կախարդական էր, և Մարգարիտան ու իր աշխատակցուհին արագ կերպով երիտասարդացան և ծաղկեցին: Այժմ հրաշագործ քսուքի գաղտնիքը բացահայտված է: 
Ձեզ ենք ներկայացնում դրա բաղադրատոմսը՝
Ձվի կես դեղնուց
20 գրամ ձիթապտղի յուղ
10 գրամ ծովի աղ
20 գրամ երիցուկի թուրմ
5 գրամ մեղր
20 գրամ կոսմետիկ վազելին

Բաղադրիչ տարրերը խառնեք և թողեք որոշ ժամանակ: Այնուհետև կրկին խառնեք և այդպես մի քանի անգամ: Խառնել պետք է միայն ձեռքով, որպեսզի քսուքի մոլեկուլային կապերը չվնասվեն: Միասեռ քսուքը տեղափոխեք հերմետիկ սրվակի մեջ և դրեք սառնարանը:
Օգտագործման եղանակը՝
Դիմակը հարկավոր է օգտագործել քնելուց 2 ժամ առաջ: Թեթև շարժումներով այն քսեք դեմքին և թողեք 30 րոպե: Այնուհետև, դիմակը հարկավոր է մաքրել կոսմետիկ բամբակով, որը նախորոք թրջված է չգազավորված հանքային ջրի մեջ:
Այս դիմակը կարող եք կիրառել ամեն օր, ընդ որում, արդյունքը միանգամից ակնհայտ է: Մի քանի օրից Ձեր մաշկը կլինի ավելի երիտասարդ և թարմ:

Հրապարակումներ։ 20

+374 44 610 610 +374 55 055 455 marketing@biobio.am Վեբ կայք

Ինչպե՞ս ազատվել դեմքի այտուցներից

Biobio Armenia 8/26/2016