Սպորտը հղիության ժամանակ

Հղիությունը կնոջ կյանքում շատ կարևոր իրադարձությունն է: Մարմինը փոխվում է, փոխվում է ամեն ինչ: Եթե կինը սովոր է ակտիվ սպորտային կյանք վարել, ապա նա պետք է իմանա, թե ինչպես կարող է այն շարունակել հղիության ժամանակ:

10/31/2018 206 դիտում ID # 63363709
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Հղիության ժամանակ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Նորմալ զարգացող հղիության ժամանակ մարզվելը պարզապես անհրաժեշտություն է կնոջ համար: Ի վերջո, մարմինը պետք է պատրաստ լինի ծննդաբերությանը: Պետք չէ ամբողջ հղիության ընթացքն անցկացնել բազմոցի վրա և վերաբերվել Ձեզ ինչպես հիվանդին:
Թե ինչպիսի՞ մարզաձևով կարող են զբաղվել հղիության ընթացքում՝ լող, քայլք, յոգա, հղի կանանց համար նախատեսված հատուկ վարժություները, Ձեզ կառաջարկի մասնագետը:

Այլ տարբերակներ նույնպես հնարավոր են. Դուք միայն պետք է խորհրդակցեք բժշկի հետ: Եթե զգում եք որոշակի անհանգստություն, ապա պետք է նվազեցնեք պարապմունքները կամ դադար տաք: Մարմնի համար օգտակար է ամեն օր 15-30 րոպե պարզ ֆիզիկական վարժությունները: Չի կարելի զբաղվել դատարկ ստամոքսով: Դասընթացից մեկ ժամ առաջ անհրաժեշտ է ինչ-որ օգտակար բան ուտել: Դասընթացի ընթացքում օրգանիզմը ջրազրկվում է, ուստի ջուր խմելը անհրաժեշտությունն է: Այն սենյակում, որտեղ անցկացվում են դասընթացները, պետք է լինի բավարար քանակությամբ օդ: Տաք, խոնավ սենյակում պարապել չի կարելի: Ուշադրություն պետք է դարձնել հագուստին և կոշիկներին: Դրանցից են կախված պարապմունքների անվտանգություն ու արդյունավետությունը: Ի վերջո, սխալ ընտրված սայթաքուն կոշիկները շատ անհարմար են: Մայրերի հագուստը պետք է լինի ազատ, այնպես, որ դասերի ընթացքում չշոգեն կամ չսառչեն: Սպորտով զբաղվելիս կինն իրեն զգում է գեղեցիկ և հանգիստ: Հղիության վերջին ամիսներին վարժությունները կարող են փոխարինվել թարմ օդում հանգիստ քայլելով:

Սիրե՛ք ինքներդ Ձեզ, և հո՛գ տարեք Ձեր և Ձեր փոքրիկի մասին:

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոնում կատարվում են հղիությանը վերաբերող բոլոր տեսակի ծառայությունները: Զանգահարեք (010) 744702 հեռախոսահամարով, կամ այցելեք Անդրանիկի փող., 2ա/1 շենք (Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան, 19 պոլիկլինիկայի հարևանությամբ)

Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018