Հետույքային առաջադրություն

Հետույքային առաջադրության ժամանակ սկզբում ծնվում է երեխայի հետույքը: Հետույքային առաջադրությունը կարող է ընթանալ նորմալ, բայց երբեմն էլ բարդություններով. եկարող են ծնվել ասվիքսիայով կամ մահացած:

12/14/2018 447 դիտում ID # 64557670
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Հետույքային առաջադրության առաջացման պատճառներից են՝
• կոնքի հետ կապված անոմալիանները,
• արգանդի անոմալիանները,
• գերջրության ժամանակ պտղի ակտիվ շարժը,
• արգանդի ստորին հատվածում միոմատոզ հանգույցների առկայությունը:
• Դիսկորդինացիան ծննդաբերության ժամանակ: Նման դեպքերում ծննդաբերության ժամանակ պտուղը փոխում է իր դիրքը՝ գլխային առաջադրությունից անցնելով հետույքային առաջադրության:
Հետույքային առաջադրություն դեպքում նախկինում խորհուրդ էր տրվում իրականացնել մանկաբարձական պտույտ, բայց այն կարող է վտանգավոր լինել, քանի որ պտույտի ժամանակ պորտալարը կարող է փաթաթվել վզին, որն էլ իր հերթին կբերի ասվիքսիայի:

Հետույքային առաջադրության ժամանակ հնարավոր բարդությունները.
• Պտղապարկը պատռվում է ժամանակից շուտ և հարպտղային հեղուկն ամբողջությամբ դուրս է գալիս:
• Պորտալարի հետ կապված բարդություններն առաջացնում են պտղի ասֆիկսիա և մահ:
• Նկատվում է ծննդաբերական գործընթացի երկարացում:
• Հետույքային առաջադրություն ժամանակ գլուխը ծնվում է վերջում: Հետույքը չի կարող լայնացնել ծննդաբերական ուղիներն այնպես, որ գլուխն անարգել անցնի: Այն կարող է թեքվել կամ երկարաձգվել՝ հանգեցնելով պտղի ասֆիքսիայի կամ մահվան:
• Արգանդի սպազմը նույնպես կարող է բերել բարդությունների:

Հետույքային առաջադրությամբ ծննդաբերությունը կատարվում է խիստ բժշկական հսկողության տակ:
• Ուշադրություն ենք դարձնում պտղապարկին և պտղաջրերի հեռացմանը, ինչպես նաև պորտալարին: Պարտալարի արտանկումը բարդացնում է ծննդաբերության գործընթացը:
• Հետույքային առաջադրութան ժամանակ ծննդաբերական գործընթացն ընթանում է 4 փուլով՝ սկզբում ծնվում է հետույքը, հետո մինչև թևերի տակը, ծնվում են ուսերը, հետո գլուխը: Եթե ուսերը ծնվելուց հետո գլուխը 10 րոպեի ընթացքում չի ծնվում, պտուղը մահանում է ասֆիքսիայից:
• Բարդություններից են՝ ձեռքերի կոտրվածքը, հոդախախտը և գլխի երկարացումը:

Կեսարյան հատման ցուցումները.
Մանկաբարձական և գինեկոլոգիական պատմության մեջ անպտղությունը, մահացածնությունը, երեխայի ծննդի հետ կապված տրավման, արգանդի միոման, արգանդի պատռվելու վտանգը, նեղ կոնքը, և երբ հղին 30 տարեկանից բարձր է, խոշոր պտուղը, մասնակի առաաջադիր ընկերքը և այլն:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018