10 վայր Հայաստանում, ուր պետք է այցելել, մինչ արտերկիր ճանապարհորդելը

Հետաքրքիր փաստ է. ունենալով չքնաղ բնությունով և անկրկնելի պատմական հուշարձաններով տեսարժան վայրեր մեր երկրում, մենք, միևնույն է, ձգտում ենք ճանապարհորդել երկրից դուրս։ Ներկայացնում ենք մեր hայրենիքի բազում տեսարժան վայրերից միայն տասը։

6/7/2017 68146 դիտում ID # 64680684
Տուրիզմ
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Անտառի Արքա (Դիլիջան)

Քանդակագործ Արա Սարգսյանն այս պարզած ձեռքերով մարդ հիշեցնող ծառին դեմք նվիրեց, այն էլ արքայի։ Ծառը գտնվում է Աղասի Խանջյանի տան տարածքում։
Բացի այդ, Դիլիջանում կան նաև այլ տեսարժան վայրեր՝ Պարզ լիճ, Հաղարծին և Ջուխտակ վանք։

Քարահունջ (Զորաց Քարեր)

Պատմամշակութային արգելոց։ Աշխարհի հնագույն աստղադիտարաններից մեկը՝ կառուցված մոտ 7500 տարի առաջ։

Տաթևի վանք

Որոտան գետի աջափնյա եզերքին գտնվող միջնադարյան վանական համալիր։  Այստեղ է գտնվում նաև Ճոճվող Սյունը (Գավազան)։

Ամբերդ

Միջնադարյան ամրոց, բերդաքաղաք։ Կառուցվել է X դարում։ Պատմական Արագածոտն գավառում։

Բյուրականի աստղադիտարան

Աատղադիտարանը կառուցվել է 1946թ.-ին Վիկտոր Համբարձումյանի ջանքերով։ Համարվում է Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը։

Դենդրոպարկ

Պաշտոնապես՝ Էդմոն Լեոնովիչի անվան Սոճուտ դենդրոայգի։ Գտնվում է Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում։

Լոռի Բերդ

Լոռի կամ Լոռե բերդը գտնվում է Ստեփանավանից մոտ 5 կմ հյուսիս-արևելք՝ Ձորագետի ձախ ափին: Հիմնադրել է Դավիթ Անհողինը, հավանաբար 1005—1020թթ.։

Լաստիվեր

Իջևանի մոտակայքում գտնվող այս հիասքանչ վայրը հայտնի է իր ջրվեժով։ Բացի հիասքանչ բնությունից, այստեղ է գտնվում «Անապատ» քարանձավը, որի պատերը 1970-ականներին հարթաքանդակներով զարդարել է Բենիկ Պետրոսյանը։ Քանդակագործն այնքան լավ է վերարտադրել հեթանոսական շրջանի վարպետների ոճը, որ շատերը սխալմամբ կարծում են, թե քանդակներն իրոք մինչքրիստոնեական շրջանից են պահպանվել։

Սանահինի վանք

Գտնվում է Լոռու մարզում՝ Ալավերդի քաղաքի շրջագծում։ Սանահինի վանական հաստատությունը հիմնել է հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966 թ.։

Գոշավանք

Տավուշի մարզի Գոշ գյուղում՝ Գետիկ գետի վտակի ափին է գտնվում 12-13-րդ դդ. կրոնական, կրթական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը՝ Նոր Գետիկ (Գոշավանք) վանքային համալիրը։ Վանքը շրջապատված է չքնաղ բնությունով։

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016