Թռչող մոտոցիկլը կլուծի խցանումների խնդիրը

Ռուսաստանում անցավ թռչող մոտոցիկլի հնարավորթյունների ցուցադրում, որը կարող է օդում թռչել անսահմանափակ բարձրության վրա:

6/11/2017 1010 դիտում ID # 64816840
Ժամանց
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Hoversurf ընկերությունը ներկայացրեց թռչող մոտոցիկլի իր նախատիպը: Scorpion 1-ը կարող է ինքնուրույն թռչել օդում և զարգացնել մինչև 100 կմ/ժ արագությունը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ սարքը երեք մետրից ավել չբարձրացավ օդ:
«Մենք ամեն ինչ անում ենք Ռուսաստանում, սակայն մեր նախագծողների թիմը միջազգային է»,- ասում է Ալեքսանդր Ատամանովը՝ ընկերության հիմնադիրը: Նրա խոսքերով նախագծի մեջ ներգրավված են Ուկրաինայի, Լատվիայի, Իսրայելի և ԱՄՆ-ի լավագույն մասնագետները: Այնուամենայնիվ, նախագծման հիմնական գործընթացը տեղի է ունենում Ռուսաստանում:
Scorpion 1 նախագծի հիմքում ընկած է ավանդական Quadrocopter-ը, իսկ բենզինի փոխարեն շարժիչը սնուցվում է էկոլոգիապես անվտանգ մարտկոցներից: Այն դեռևս բավարար է միայն 20 րոպե թռչելու համար, սակայն միևնույն ժամանակ բարձրության որևէ սահմանափակումներ չկան:
Սա առաջին և միակ նման սարքը չէ: Թռչող մոտոցիկլի նմանատիպ այլ նախատիպ ներկայացվել էր 2014 թ-ին: Մեկ տարի անց հունգարացի մասնագետները կատարելագործեցին այն և ներկայացրին Flike Tricopter-ը, որը կարող էր շարժվել մինչև 100 կմ/ժ արագությամբ 30 մ բարձրության վրա: Սակայն այս հաճույքը բավականին թանկ արժեր: Նման մոտոցիկլի արժեքը կազմում է մոտ 200 000 ԱՄՆ դոլլար:

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016