Պատրաստեք շերտավոր խմորով կծիկներ հետևյալ բաղադրատոմսով

Արևելյան Խմորով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:

12/11/2017 710 դիտում ID # 65727228
Խոհանոց
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Սխտորը ճզմել, սոխը մանր կտրատել, ավելացնել աղացած մսին, լավ խառնել, ավելացնել աղ և պղպեղ, կրկին լավ խառնել, ձեռքով փոքր գնդեր պատրաստել։ Խմորը գրտնակով բացել, 0,5 սմ լայնությամբ շերտեր կտրել երկարությամբ և թելի կծիկի նման փաթաթել մսի գնդերի վրա։ Դեղնուցները հարել, քսել գնդերի վրա։ Ջեռոցի տապակի մեջ ալյուր ցանել, շարել կծիկները և եփել նախապես 180 աստիճան տաքացված ջեռոցում 20-25 ր.։ Կարելի է օգտագործել թե հավի, թե հնդկահավի, թե հորթի աղացած միս։
Բաղադրիչները՝
Ալյուր – 500 գր (հնարավոր է՝ քիչ պետք գա)
Կարագ – 360 գր
Ջուր – 150 մլ
Աղ՝ 2թ.գ.

Առանձնացնում ենք 60 գր կարագ, հալեցնում և սառեցնում:
Մնացած 300 գր կարագը պետք է գրտնակով տափակացնել, դարձնել մոտ 0.8մմ հաստությամբ քառակուսի և յուղաթղթի (калька, пергаментная бумага) մեջ փաթաթել, արդեն թղթի վրայից կրկին գրտնակով հավասարացնել և դնել սառնարան (ոչ սառցարան):

Ալյուրն աղի հետ մաղում և բլրաձև լցնում ենք սեղանին: Մեջտեղի փոսիկում լցնում ենք շատ սառը (լավ կլինի սառնարանից) ջուրը, հալած և սառեցված կարագը և արագ խմոր ենք պատրաստում:
Գնդի տեսք ենք տալիս և վերևից խաչաձև կտրվածքներ ենք անում:
Դնում ենք հանգստանալու՝ առանց քամու տեղում մոտ կես ժամ:

Կես ժամից գրտնակում ննք խմորը՝ կտրվածքներից ստանալով 4 ծաղկի թերթիկներ:Մեջտեղի մասը թողնում ենք հաստ, քանի որ վրան քառակուսի կարագն ենք դնելու:
Կարագը դնում ենք մեջտեղի թմբիկին, ծածկում ենք քերքիկներով և հավասար գրտնակում:
Շատ կարևոր է, որպեսզի կարագը լինի ոչ այնքան սառը, որ չգրտնակվի, ոչ էլ այնքան փափուկ, որ սահի:
Գրտնակում ենք ուղղանկյունաձև, և ծալում երեք շերտով: Հետո մի անգամ էլ ենք արդեն ծալած խմորը գրտնակով ուղղանկյուն բացում և եռաշերտ ծալում ու դնում ենք սառնարան՝ 30 րոպեով:
Շատ կարևոր է՝ հետևել ջերմաստիճանին, եթե շուտ հանեք, խմորը դեռ բավական սառը չլինի, կարող է պատռվել, նկարի նման:
Կես ժամից հանում ենք, նորից 2 անգամ գրտնակում-ծալում ենք, ու դնում սառնարան:

Դրանից հետո շարունակությունն արդեն կաշված է, թե ինչ ենքպատրաստելու խմորից: Եթե բարակ ենք հետո բացելում, օրինակ նապոլեոն և այլն, էլ պետք չի երրորդ անգամ կրկնել, իսկ եթե հաստ ենք բացելու, ասենք գաթայի կամ խաչապուրիի համար, ապա կես ժամից էլի հանում ենք, երկու անգամ գրտնակում-ծալում ենք:
Բայց օգտագործելուց առաջ առնվազն 4 ժամ խմորը պետք է հանգստանա սառնարանում, իսկ ավելի լավ է՝ողջ գիշեր:

Բասկետբոլ խաղացող փղերը

VOLVOX LLC 9/6/2016