Հղիության նշանները վաղ փուլերում

Յուրաքանչյուր կին ցանկանում է իմանալ հղիության մասին հնարավորինս շատ, և քանի որ յուրաքանչյուր կին եզակի է, հղիության նշանները շատ բազմազան են:

10/31/2018 1845 դիտում ID # 65795904
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Փորձագետները նշում են, որ ձվի ամբողջական բեղմնավորումն առաջանում է 12 ժամվա ընթացքում, սակայն կինը սկսում է նկատել հղիության ախտանիշները 7-10 օրվա ընթացքում: Կան մի շարք ախտանիշներ, որոնց միջոցով դուք կարող եք որոշել, որ Ձեր մեջ զարգանում է նոր օրգանիզմ:

Առաջինը, որ խոսում է հղիության մասին, դաշտանի բացակայությունն է: Իհարկե, կան բազմաթիվ պատճառներ, որի արդյունքում ցիկլը կարող է բացակայել: Դրանցից են՝ սթրեսները, լուրջ հիվանդությունները, բժշկական միջամտությունները և այլն: Օվուլյացիայի ընթացքում բարձրանում է պրոգեստերոնի քանակը, ինչն էլ վկայում է Ձեր հղիության մասին: Փոփոխություններ են լինում կրծքագեղձերում, պտուկները և հարպտկային դաշտը դառնում են ավելի մուգ, զգայուն և քնքուշ:

Մեկ այլ հայտնի ախտանիշ է սրտխառնոցը: Այն հատկապես նկատելի է այն ժամանակաշրջանում, երբ արյան մեջ շաքարի մակարդակն ընկնում է: Շարունակ նկատվում է հոգնածություն, քնկոտություն: Պտուղը գնալով սկսում է աճել և ճնշելով արգանդի պատերին՝ կարող է առաջացնել սպազմատիկ պրոցեսներ: Այս ախտանշաններն ի հայտ են գալիս հորմոնների աճի շնորհիվ: Այս ախտանիշներից որևէ մեկը կարող է հուշել, որ մայր եք դառնում. կարող եք շտապել դեղատուն և գնել հղիության թեստ: Կարևոր է հիշել, որ նրանք միշտ չէ, որ ցույց են տալիս իրական արդյունքը, հատկապես հղիության առաջին շաբաթվա ընթացքում:

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոնում կատարվում են հղիությանը վերաբերող բոլոր տեսակի ծառայությունները: Զանգահարեք (010) 744702 հեռախոսահամարով, կամ այցելեք Անդրանիկի փող., 2ա/1 շենք (Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան, 19 պոլիկլինիկայի հարևանությամբ)



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018