Դիմակներ ալոեից ծերացող մաշկի համար

Ոչ բոլորը գիտեն ալոեի կոսմետոլոգիական հատկությունների մասին: Այս բույսի հյութը կանխում է մաշկի ծերացումը` նպաստելով մաշկի նոր բջիջների ձևավորմանը:

8/26/2016 4613 դիտում ID # 66221492
Առողջություն Գեղեցկություն եվ խնամք
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Ալոեն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ, սակայն բոլորը չէ, որ գիտեն նրա օգտակար կոսմետոլոգիական հատկությունների մասին: Բացի այդ, ալոեի հյութը կանխում է կնճիռների առաջացումը և հարթեցնում է արդեն առաջացածները:

Ինչպե՞ս պատրաստել ալոեի հյութը: Նախ և առաջ անհրաժեշտ է իմանալ հյութի պատրաստման ճիշտ տարբերակը: Դրա համար անհրաժեշտ են ալոեի ներքևի ճյուղերը, որոնք ունեն 15 սմ և ավելի երկարություն: Անհրաժեշտ է քամել պոկված ճյուղերի հյութը և քամել 4 շերտ ծալած ցանցով: Ստացված հյութը խառնել ջրին 1/5 հարաբերությամբ, որից հետո տաքացնել 3 րոպե, որից հետո կստացվի լոսյոն: Այն կօգնի ազատվել կնճիռներից, բորբոքային պրոցեսներից և տարբեր գրգռվածություններից: Այն օգտակար է նաև ցրտի հանդեպ զգայուն մաշկի համար:

Դիմակներ ալոեից

Մեկ թեյի գդալ ալոեի հյութը խառնել ձվի դեղնուցին և մեկ ճաշի գդալ թթվասերին: Կստացվի դիմակ, որը օգտակար է տարբեր տեսակի մաշկի համար: Դիմակը շերտերով քսել դեմքին: Կես ժամ անց լվանալ տաք ջրով: Որից հետո լվանալ սառը ջրով: Դիմակը քսել շաբաթը 1-2 անգամ:
Այս բաղադրատոմսը ևս օգտակար է, որը կանխում է մաշկի ծերացումը:
Ալոեի հյութը 2 շաբաթ թողնել սառը, մութ տեղում:
Հյութին հավասար քանակությամբ խառնել բուսական յուղ և լանոլինի հիմքով ցանկացած քսուք:
Համասեռ լուծույթ ստանալուց հետո տաքացնել ջրային գոլորշու վրա 38 աստիճանից ոչ բարձր ջերմաստիճանով:
Քսուքը քսել դեմքին:
20 րոպե անց մաքրել քսուքը բամբակե տամպոնով և լվացվել եղեսպակի լուծույթով:
Դիմակն օգտագործել շաբաթը 2 անգամից ոչ ավել:
15 պրոցեդուրայից հետո արդյունքը կերևա և մաշկն ավելի երիտասարդ ու թարմ տեսք կունենա:

Հրապարակումներ։ 20

+374 44 610 610 +374 55 055 455 marketing@biobio.am Վեբ կայք

Ինչպե՞ս ազատվել դեմքի այտուցներից

Biobio Armenia 8/26/2016