Կյանքը երկարացնելու 5 պարզ միջոց

Գոյություն ունեն բազմաթիվ հորմոնային միջոցներ, որոնք խոստանում են ավելի երկար պահպանել  երիտասարդությունն ու կյանքը երկարաձգել: Սակայն ծերացման գործընթացի դանդաղեցման՝ գիտությամբ ապացուցված իրական միջոցները բավականին պարզ են: Ձեզ ենք ներկայացնում 5 պարզ միջոցներ, որոնց կիրառման դեպքում կարելի է առողջ ու աշխույժ ապրել մինչ խորը ծերություն:

2/18/2018 713 դիտում ID # 66630405
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Բժշկության բուռն զարգացման շնորհիվ զարգացած երկրներում կյանքի տևողությունը բավականին երկարել է և շարունակում է երկարել: Օրինակ, եթե 1970 թ. ԱՄՆ-ում այն միջինը 70,9 տարի էր, ապա այժմ հասել է 77,9-ի: Բժիշկները, դիետոլոգները և կոսմետոլոգները քրտնաջան աշխատում են երկու խնդրի լուծման համար: Առաջին հերթին փորձում են երկարաձգել կյանքի տևողությունը և երկրորդ՝ պահպանել ավագ սերնդի ուժերն ու երիտասարդ արտաքինը: Շուկայում շարունակում են հայտնվել նոր հորմոնալ միջոցներ և կենսաբանորեն ակտիվ հավելումներ, որոնք երբեմն իրոք կարող են երկարաձգել կյանքի տևողությունը: Սակայն գոյություն ունեն գիտականորեն վաղուց ապացուցված մեթոդներ, որոնք ոչ միայն դանդաղեցնում են ծերացման գործընթացը, այլև պահպանում են տարեց մարդկանց առողջությունն ու աշխույժությունը:

Թողնել ծխելը

Մաշկի ծերացումը դանդաղեցնելու լավագույն միջոցը ծխելը թողնելն է: Եթե չեք ծխում կամ արդեն վաղուց ծխախոտին չեք դիպել, ապա կարող եք հանգիստ անցնել հաջորդ կետին: Իսկ նրանք, ովքեր օրական մոտ կես տուփ ծխախոտ են ծխում, առաջարկում ենք խորհել դրա վնասակար ազդեցության մասին ոչ միայն ներքին օրգանների, այլև արտաքին տեսքի վրա:
Ծխելը լուրջ ազդեցություն ունի մարդու մաշկի վրա: Մաշկի հետ շփվելիս արտաշնչած ծուխը բջիջներում առաջ է բերում որոշակի կենսաչափական փոփոխություններ: Մասնավորապես՝ այն կարող է վնաս հասցնել էպիդերմիսի տակ գտնվող երկու սպիտակուցներին՝ կոլագենին և էլաստինին: Բայց հենց այս սպիտակուցներն են պատասխանատու մեր մաշկի ճկունության և առաձգականության համար: Արդյունքում ծխող մարդու դեմքի մաշկը սկսում է կնճռոտվել և ավելի արագ է թուլանում, քան չծխող մարդունը:
Ծխախոտի ծխի ազդեցությամբ են նեղանում նաև արյունատար անոթները, որոնք մաշկի բջիջներին ապահովում են թթվածնով և սննդարար նյութերով: Այսինքն՝ բջիջների աճն ու զարգացումը խիստ դանդաղում են:
Ծխելու բուն գործընթացը նույնպես վատ ազդեցություն է ունենում մաշկի վրա: Սեղմված շուրթերն ու կկոցված աչքերը, որոնք հատուկ են ծխելու ընթացքին, ժամանակի ընթացքում լրացուցիչ կնճիռներ են առաջացնում: Այդ դեպքում ծխելու քայքայիչ ազդեցությունը բավականին արագ է նկատվում. արդեն իսկ 20 տարեկան ծխողների դեմքին կարելի է կնճիռներ նկատել:

Ճիշտ սնվել

Ասա՛, թե ինչ ես ուտում, ասեմ, թե ով ես դու:
Այս հայտնի ասույթն ակնհայտորեն ճշմարտության նշույլ է պարունակում: Ուտելիքից վերցված սննդարար նութերը ծերացման գործընթացի վրա տարբեր ազդեցություն են ունենում:
Համաձայն ծերացման ազատ ռադիկալային տեսության՝ մեր մարմինը ծերանում է ազատ ռադիկալների պատճառով բջիջների քայքայման արդյունքում: Դրանք արտաքին էլեկտրոնային մակարդակում չզույգված էլեկտրոններ ունեցող մոլեկուլներ կամ ատոմներ են:
Ճիշտ սնվելու դեպքում կարելի է չեզոքացնել ազատ ռադիկալների զգալի մասը: Մասնավորապես՝ հակաօքսիդանտներ (C, E վիտամիններ և բետա-կարոտին) պարունակող սնունդ ընդունելիս ազատ ռադիկալների քայքայիչ ազդեցության շանսերը զգալիորեն նվազում են:
Բժիշկները խորհուրդ են տալիս սննդակարգ մտցնել մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ պարունակող մթերքներ՝ բանջարեղեն, ձուկ, հատկապես իշխան և սաղմոն:

Պաշտպանվել արևից

Անդրամանուշակագույն ճառագայթումն անհրաժեշտ է մեր օրգանիզմին: Այն խթանում է A վիտաինի արտադրումը, որն օգտագործվում է մելատոնինի արտազատման գործընթացում: Եթե օրգանիզմում մելատոնինի քանակը բավարար չէ, մարդու մոտ կարող է ընկճախտ սկսվել: Սակայն անդրամանուշակագուն ճառագայթման ավելցուկը վնասում է կոլագենն ու էլաստինը՝ արագացնելով կնճիռների առաջացումը: Բացի այդ, անդրամանուշակագույն սպեկտրի ճառագայթման արդյունքում օրգանիզմի հին կոլագենների փոխարեն նորերն արտադրելու կարողությունը կտրուկ նվազում է:
Մաշկաբանները խորհուրդ են տալիս արևի ազդեցությունից խուսափելու համար օգտագործել արևապաշտպան միջոցներ, որոնց պաշտպանիչ գործոնը 15-ից պակաս չէ: Բնականաբար, պինդ հագուստը նույնպես պաշտպանում է մարմինը վտանգավոր ճառագայթումից:

Ծանրություն բարձրացնել

Ծերացման ամենաակնհայտ նշաններից են տարեց մարդկանց կռացվածությունն ու վերջույթների դողը: Դրանք ծերունական սարկոպենիայի արդյունք են, որն առաջանում է մկանային զանգվածի կորստի պատճառով: Մկանները ղեկավարող շարժանեյրոնների մահը հանգեցնում է մկանային հյուսվածքների ապաակտիվացմանը:
Սարկոպենիան պատասխանատու է նաև դեմքի մաշկի մկանային հյուսվածքների մահվան պատճառով կախված մաշկի և կնճիռների առաջացման համար: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ սարկոպենիան կարելի է ոչ միայն դադարեցնել, այլև հակադարձել դրա զարգացման ուղղությունը:
Շաբաթը երեք անգամ 45 րոպե տևողությամբ մարզումները երեք ամսվա ընթացքում մեծացնում են մկանային հյուսվածքները մոտ 32% -ով:

​​Հնարավորինս քիչ սթրես

Գենետիկները պարզել են, որ քրոնիկ սթրեսը զգալիորեն նվազեցնում է օրգանիզմի բջիջների կյանքի տևողությունը՝ թելոմերների վրա բացասաբար ազդեցություն ունենալով:
Թելոմերները քրոմոսոմների ծայրային հատվածներն են, որոնք անընդհատ կրկնօրինակվում են՝ նոր բջիջներ առաջացնելով:
Դրանց ծերացման դեպքում սթրեսի ազդեցությամբ, բջիջների ԴՆԹ-ն կորցնում է բաժանման կարողությունը, ինչի արդյունքում օրգանիզմի հյուսվածքները սկսում են մահանալ: Սթրեսների թվի նվազումը երկարացնում է կյանքը և բարձրացնում քնի որակը, ինչը դանդաղեցնում է կնճիռների և աչքերի տակ նկատելի պարկերի առաջացման գործընթացը:
Սթրեսները նվազեցնելու բազմաթիվ եղանակներ կան՝ հաճախակի հանդիպել ընկերների հետ, շատ ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների հետ, ինչպես նաև կանոնավոր կերպով ֆիզիկական վարժություններ կատարել:

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016