Կանացի գեղեցկության գաղտնիքները

8/24/2016 3366 դիտում ID # 67648797
Առողջություն Գեղեցկություն եվ խնամք
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Շատ պարզ ու արդյունավետ

1. Դեղատնից գնեք յուղային լուծույթով վիտամին E-ի կապսուլներ, ճզմեք ցանկացած քանակությամբ և զգուշությամբ մերսեք դեմքը, 30 րոպե անց երեսին քսեք ձվի սպիտակուց, թողեք ներծծվի ևս 30 րոպե, որից հետո լվացվեք սառը ջրով:
Դա կօգնի ազատվել պզուկներից և կմաքրի մաշկը: Պարբերաբար կիրառման դեպքում մաշկը կսկսի փայլել և կհարթվի:
2. Շերտազատման և դեմքի մաքրման արդյունավետ միջոց է համարվում է 3%-անոց ջրածնի պերօքսիդի և սոդայի խառնուրդը, որն անրհաժեշտ է նուրբ շրջանաձև շարժումների միջոցով քսել դեմքին:
3. Անցանկալի մազերից 1 շաբաթվա ընթացքում կօգնի ազատվել 2 ճ. գդալ սուրճի նստվածքից և 1 թ. գդալ սոդայից պատրաստված խառնուրդը, որն ուժեղացնում է սուրճի՝ մազերի ֆոլիկուլների ոչնչացման ազդեցությունը: Օգնում է զարմանալիորեն:
4. Մանկական լոսյոնը հանդիսանում է սափրվելու քսուքին փոխարինող միջոց: Նրա շնորիհիվ ոտքերն ավելի լավ տեսք են ունենում, իսկ ածելին ավելի երկար է պահպանում սուր հատկությունը:
5. Ոտքերի համար նախատեսված լավագույն սկրաբ է համարվում ձիթապտղի յուղի, մեղրի և շաքարավազի 1:1 հարաբերությամբ խառնուրդը: Ոտքերը դառնում են ավելի փափուկ և ունենում են առողջ տեսք:
6. Սովորական շամպույնին խառնեք մի փոքր սոդա և լվացեք գլուխը: Մազերը ձեռք կբերեն թեթևություն և կդառնան ավելի ծավալուն:

Հրապարակումներ։ 20

+374 44 610 610 +374 55 055 455 marketing@biobio.am Վեբ կայք

Ինչպե՞ս ազատվել դեմքի այտուցներից

Biobio Armenia 8/26/2016