Ինչպե՞ս պատրաստել բնական սկրաբ դեմքի համար

8/23/2016 3499 դիտում ID # 67751230
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

 Յուրաքանչյուրիս տան պահարանում մշտապես գտնվող մթերքները կարող են դառնալ հիանալի միջոց դեմքի մաշկի արդյունավետ խնամքի համար: Այս միջոցների այսպիսի գործածման մասին հավատացած ենք չեք լսել։

1. Կերակրի սոդա
Սոդան համարվում հիանալի շերտազատիչ միջոց, որը խնամքով մաքրում է մաշկը և սպանում է բակտերիաները, որոնք սև կետերի առաջացման պատճառ են հանդիսանում:
Դրա համար անհրաժեշտ է մի փոքր սոդա, որին պետք է ավելացնել այնքան հեղուկ, որ դառնա մածուկ: Ստացված մասսան զգուշությամբ քսեք մաշկին և մատներով տրորեք: Մի քանի րոպե անց լվացեք սառը ջրով:
2. Աղ և մեղր
Վերցրեք մի պտղունց աղ և մեղր ու խառնեք իրար: Եթե ցանկանում եք խոր մաքրում, ապա ավելացրեք աղի բաժինը: Եթե օգտագործեք սպունգ, արդյունքն ավելի լավը կլինի: Խառնուրդը թողեք երեսին մի քանի րոպե, որից հետո լվացեք տաք ջրով:
3. Գերչակի յուղ
Ճաշի գդալը պահեք կրակի վրա, մինչև տաքանա, որից հետո ավելացրեք գերչակի յուղը: Այդ եղանակով տաքացված յուղը քսել երեսին: 5-7ր. հետո մաքրեք դեմքը խոնավ անձեռոցիկով կամ սրբիչով: Այն ոչ միայն մաքրում է մաշկը, այլև հարթեցնում է մանր կնճիռները:
4. Վարսակի փաթիլներ
Դուրս են բերում բորբոքային մասը և բուժում են մաշկը: Կես բաժակ վարսակի փաթիլներին ավելացնել մեկ բաժակ եռացած ջուր: Թողեք, որ մասսան սառչի, որից հետո քսեք դեմքին, թողեք մի քանի րոպե և լվացեք տաք ջրով:
5. Ձիթապտղի յուղ
Այն համարվում է մաքրման լավագույն միջոցը: Բացի այդ, այն հարթեցնում է մաշկը: Մի փոքր յուղոտեք ձեռքերը և տրորեք դեմքի մաշկը մի քանի րոպե: Սրբիչը պահեք գոլորշու մոտ, որպեսզի այն տաքանա և խոնավանա, որից հետո դրեք դեմքին և թողեք մինչ սառչի: Մաքրեք յուղի մնացորդները: Պրոցեդուրայից հետո մի լվացվեք և կրեմ մի քսեք: Այն նախընտրելի է քնելուց առաջ անել:

Հրապարակումներ։ 20

+374 44 610 610 +374 55 055 455 marketing@biobio.am Վեբ կայք

Ինչպե՞ս ազատվել դեմքի այտուցներից

Biobio Armenia 8/26/2016