Զարմանալի ու վտանգավոր ճանապարհ, որն օրը 2 անգամ անցնում է ջրի տակ

Ֆրանսիայում կա մի զարմանալի ճանապարհ, որը Նուարմուտե կղզին կապում է Ֆրանսիայի հետ: Այս ճանապարհի հետաքրքրությունը կայանում է նրանում, որ օրվա ընթացքում այն անցանելի է միայն մի քանի ժամ: Մնացած ժամերին ճանապարհը ջրի տակ է անցնում մոտ 4 մետր խորությամբ:

9/3/2016 1608 դիտում ID # 67908396
Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Պասսաժ դյու Գուան (ճանապարհի անունը) առաջին անգամ հիշատակվել է քարտեզում 1701թ.: 139 տարի անց այն վերանորոգվել է, և վերնամասը երեսպատվել է գետաքարերով, որից հետո ճանապարհով կարող էին անցնել ոչ միայն ոտքով այլև սայլակով: Հաջորդ վերանորոգումը եղել է 1971թ., երբ ամրացրին ճանապարհը, որից հետո ճանապարհով կարող են անցնել նաև ավտոմեքենաներ:

Ճանապարհի երկարությունը կազմում է 4.5 կմ: Չնայած այն այնքան էլ երկար չէ, սակայն նրա վրայով անցնելը վտանգավոր է:

Ճանապարհի 2 ծայրերում դրված են նշաններ՝ ջրի մակընթացության ժամերով: Սակայն որոշ խիզախների համար կառուցվել են հատուկ աշտարակներ, որոնք օգնում են պատսպարվել մակընթացությունից: Բայց դա չի կարող փրկել մեքենային:

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016