Առաջին ծննդաբերությունը և դրա սկիզբը

Հղիության ժամանակ սովորական նախապատրաստություններից բացի, կանայք սկսում են անհանգստանալ հատկապես այն ժամանակ, երբ սկսվում են կծկանքները (ցավերը): Այն հատկապես կարևոր է, երբ կինն առաջին անգամ է երեխա ունենում:

10/12/2018 4271 դիտում ID # 67958640
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Կծկանքներ

Ծննդաբերությունը շատ բնական գործընթաց է, որը տեղի է ունենում ենթագիտակցական մակարդակով: Այն սկսվում է կծկանքներով և ավարտվում է երեխայի ծնվելով: Ընդհանուր առմամբ, միջկծկանքային ժամանակաշրջանը մի շրջան է, երբ կնոջ օրգանիզմը ենթարկվում է նյարդային լարվածության: Այդ ժամանակ, օրգանիզմում հորմոնալ մակարդակը հասնում է իր առավելագույն արժեքին: Միևնույն ժամանակ ակտիվանում են հորմոնալ և նյարդային համակարգերը: Մշտապես կրկնվող կծկանքները շարունակվում են մինչև այն պահը, երբ երեխան լիովին դուրս է գալիս մոր արգանդից, որից հետո ծննդկանը կարող է հանգստանալ:
Կծկանքներն ընթանում են երեք հիմնական փուլով.

Առաջին փուլ: Այս փուլի տևողությունը 15 վայրկյան է, որի ժամանակ տեղի է ունենում արգանդի վզիկի բացում:
Երկրորդ փուլ: Այս փուլում երեխան անցնում է ծննդաբերական ուղիով և ծնվում:
Երրորդ փուլ: Այս փուլում դուրս է գալիս ընկերքը: Սովորաբար այն տևում է մինչև 3 րոպե:

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոնում կատարվում են հղիությանը վերաբերող բոլոր տեսակի ծառայությունները: Զանգահարեք (010) 744702 հեռախոսահամարով, կամ այցելեք Անդրանիկի փող., 2ա/1 շենք (Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան, 19 պոլիկլինիկայի հարևանությամբ)

Հարպտղային հեղուկ: Պտղաջուր: Պտղապարկ:

Նորմալ հղիության ընթացքում հարպտղային հեղուկի քանակը կազմում է 800 մլ: Որոշ դեպքերում այս ցուցանիշը կարող է ավելանալ մինչև 3 լիտրի: Այս հեղուկը պարզ է, թափանցիկ և չունի հոտ: Եթե նրա գույնը փոխվում է և ստանում կանաչավուն երանգ, ապա այս դեպքում հավանականությունը մեծ է, որ երեխան կծնվի հիպոքսիայով: Սովորաբար պտղապարկը պատռում են ծննդաբերության ժամանակ, ինչն էլ հեշտացնում է ծննդաբերական գործընթացը, բայց երբեմն էլ այն պատռվում է ինքնուրույն՝ ծննդաբերական գործընթացից շուտ. այս դեպքում նկատվում է պտղաջրերի արտահոսք: Հիշեցնենք, որ պտղապարկի պատռվելու և պտղաջրերի արտահոսքի ժամանակ կինը ցավ չի զգում:

Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018