Ծերությունը սկսվում է ոտքերից

8/29/2016 4624 դիտում ID # 68363744
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

 Չինացիներն այս մասին իմացել են, այդ պատճառով մի քանի վտանգավոր հնարքներ են մշակել ոտքերն ամրացնելու և, հետևաբար, ծերությունը հետաձգելու համար:
Ոտաբոբիկ քայլեք. իհարկե, փողոցում դա անհարմար է, սակայն արեք դա տանը:
Եթե ձեր հատակը սառն է, միևնույնն է, գոնե տասը րոպեով հանեք ոտնամանները, իսկ եթե կարողանաք դա անել օրը երեք անգամ, ապա կարելի է շնորհավորել Ձեզ:
Անպայման պետք է քայլել նաև ոտնաթաթերի վրա, ինչպես նաև թաթի և՛ արտաքին, և՛ ներքին մասով: Դա ամրացնում է ոտքերի մկաններն ու ոսկորները, լավացնում է արյան շրջանառությունը, նշանակում է՝ լավացնում է ներքին օրգանների աշխատանքը: Սա բնավ էլ բարդ չէ, կարող է միայն խանգարել ալարկոտությունը:

Ոտնաթաթերին մերսում է անհրաժեշտ:
Չէ՞ որ այնտեղ կյանքի համար կարևոր կետեր են գտնվում:
Ուշադրություն դարձրեք մերսումներին այն կետում, որն անվանվում է յուն-ցյուան:
Այսօրվանից սկսեք մերսել ոտնաթաթերը և արեք դա ամեն օր:

Նկարի վրա կարմիր կետով նշված կետին կարելի է թույլ հարվածել: Դրա համար կարելի է ռետինե կամ փայտե մուրճ օգտագործել, անգամ դատարկ շիշն էլ է հարմար:
Որոշ ժամանակ անց Դուք կզգաք, թե ինչպես է մարմնով հաճելի տաքություն անցնում, և հանգստության զգացում առաջանում:
Սա համարվում է ոտքերի և ողջ օրգանիզմի արյան շրջանառությունը կարգավորելու լավագույն միջոցներից մեկը:
Նրանք, ովքեր աչքերի հետ կապված խնդիր ունեն, պետք է հարվածեն երկրորդ և երրորդ մատերի հիմքերին, ամեն օր՝ հինգ րոպե: Այնտեղ գտնվում են ռեֆլեկտոր կետեր, որոնք կապված են աչքերի հետ: 
Չինացի բժիշկները մինչ այսօր էլ մերսում են այն կետը, որը գտնվում է ոտքի կամարի տակ՝ յուն-ցյուանը: Եթե դա պարբերաբար անեք, ապա ոտքերի մկանները կամրանան, կլավանա արյան շրջանառությունը:
Այս մերսումը կարելի է անել ուղղակի 20 անգամ՝  անընդհատ սեղմելով այդ կետի վրա (սկզբում մի ոտքը, հետո՝ մյուսը), առանց հատուկ ուժ գործադրելու: Այս մերսումը ցանկալի է երեկոյան անել:
Կարելի է նաև ոտքերը դնել 38 ջերմաստիճան ջրի մեջ և սպասել, մինչ ոտքերը կկարմրեն, և դրանից հետո անել այս մերսումը: Լավ կլինի, որ դրանից հետո ձեռքերով տրորեք ոտնաթաթերը 3-5 րոպե:

Հրապարակումներ։ 20

+374 44 610 610 +374 55 055 455 marketing@biobio.am Վեբ կայք

Ինչպե՞ս ազատվել դեմքի այտուցներից

Biobio Armenia 8/26/2016