Վաղաժամ հղիությունը կարող է հանգեցնել բարդություննե

Վաղաժամ հղիությունը կարող է լուրջ հետևանքներ թողնել երիտասարդ մոր առողջության համար: Ամերիկացի գիտնականները պնդում են, որ դա նույնիսկ կարող է առաջացնել կոտրվածքներ` ոսկրանյութի կորստի պատճառով: Գիտնականների կարծիքով 13 - 18 տարեկան հասակում հղիացած ամեն երրորդ աղջիկ կանգնած է այդպիսի բարդությունների առաջ:

11/18/2018 979 դիտում ID # 68685500
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Հետազոտություներ են կատարել Ջոն Հոփքինսի համալսարանի գիտնականները, և նրանց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վաղ տարիքում հղիությունը հանգեցնում է ոսկրի կորստի և օստեոպարոզ հիվանդության առաջացմանը:
Երիտասարդների մոտ կա ոսկրային զանգվածի ավելացման հնարավորություն, և քանի որ հղիության ընթացքում աճում է կալցիումի պահանջը, դա նշանակում է, որ մոր և պտղի միջև գոյություն ունի մրցակցություն կալցիումի համար: Ուստի հղիությունը կարող է խանգարել ոսկրերի օպտիմալ զարգացմանը: Որպեսզի կանայք ավելի շատ կալցիում ունենան, պետք ընդունեն սովորականից շատ:
Համաձայն հետազոտողների հրապարակած զեկույցների՝ վաղաժամ հղիությունը և կրծքով կերակրումը թողնում են իրենց ազդեցությունը դեռահասների ոսկրային համակարգի ձևավորման և զարգացման վրա:

Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018