Ժամանակակից ЭКО-ի հնարավորությունները

ЭКО-ն (բեղմնավորում կնոջ մարմինից դուրս) բեղմնավորման ամենաարդյունավետ վերարտադրողական տեխնոլոգիաներից մեկն է:

11/24/2018 528 դիտում ID # 69642261
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

ЭКО-ն բաղկացած է 4 փուլից՝
• Առաջին փուլը տղամարդկանց և կանանց գամետների ստացումն է:
• Երկրորդ փուլը բեղմնավորումն է: Այս փուլը սովորաբար տեղի է ունենում արգանդափողում, երբ ամենաակտիվ և արագ սպերմատոզոիդը ներթափանցում է ձվաբջիջ և միանում իր գենետիկական նյութով: Այս պրոցեսը կատարվում է փորձանոթում:
• Երրորդ փուլը սաղմի աճեցումն է հատուկ ինկուբատորում: Դա հնչում է անսովոր, բայց իրականում ոչ ոք ոչինչ չի անում. սաղմը տեղավորվում է բարենպաստ պայմաններում՝ 3-5 օր ժամկետով: Մինչ սաղմը արգանդի պատին կպչի այն պետք է մի փոքր աճի:
• Չորրորդ փուլը սաղմի փոխանցումն է արգանդի մեջ: Այս ընթացակարգն իրականացվում է գինեկոլոգիական աթոռի վրա, արագ և առանց անզգայացման:
2 շաբաթ անց հիվանդը տալիս է արյան անալիզ՝ խորիոնալ գոնատոտրոպին հորմոնը որոշելու համար, և նրա առկայության դեպքում գրանցվում է հղիություն: Մեկ այլ տարբերակ, երբ 7-10 օր հետո կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն: Եթե ամեն ինչ նորմալ է, ապա ЭКО-ն հաջողված է:
Այսօր ЭКО-ով հղիանալու հավանականությունը կազմում է մոտ 35%, ինչը բավականին բարձր ցուցանիշ է:

Ո՞ւմ է ցուցված ЭКО-ն:

Եթե անպտղության բուժումը մեկ տարվա ընթացքում դրական արդյունք չի տալիս, փորձագետները խորհուրդ են տալիս ЭКО-բեղմնավորումը:

Հղիությունը և ծննդաբերությունը ЭКО-ից հետո.

ЭКО-ից հետո հղիության ընթացքը կախված է կնոջ տարիքից, թե ինչպես է հետևում բժշկի խորհուրդներին, ինչ պետք է ուտի, ինչ ապրելակերպ վարի և այլն:
ЭКО-ն ցուցված չէ կեսարյան հատման: Նրանք կարող է ծննդաբերել իրենց սեփական ուժերով, և այդ ամենը կախված է կնոջ և երեխայի առողջական վիճակից: Բայց մենք գիտենք, որ ЭКО-ի ժամանակ արգանդ են տեղափոխում մի քանի էմբրիոններ, ինչն էլ կարող է բերել բազմակի հղիության:

Ինչպիսի՞ երեխաներ կարող են ծնվել:

Հիմնական վախը, որը խանգարում է անպտուղ զույգերին կատարել ЭКО, իհարկե, «աննորմալ» երեխա ունենալու վախն է: Վերարտադրողական կլինիկաներում նման վախերը դադարեցնելու համար գոյություն ունի հատուկ ծառայություն. նրանք իմպլանտացիայից առաջ ախտորոշում են սաղմի առողջական վիճակը և հետո միայն տեղադրում արգանդի մեջ: Նման դիագնոստիկան հատկապես կարևոր է այն ամուսինների համար, ովքեր կարող են իրենց երեխաներին փոխանցել գենետիկական հիվանդություններ, այսինքն` որոշակի մուտացիաներ կրողներ են:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018