Տիրամիսու: Իտալական ծագման ամենահամեղ աղանդերի ստեղծման պատմությունը և բաղադրատոմսը

Առաջին տեղեկություններն այս աղանդերի վերաբերյալ թվագրվում են 20-րդ դարի 70-ականներին, այսինքն, կարելի է ասել, որ այն բավականին նոր հայտնագործություն է:

9/9/2016 6386 դիտում ID # 69748756
Խոհանոց
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Ջուզեպպե Մաֆիոնին ընդգծում է, որ Տիրամիսուն իր անվան համար (իտ. tira mi sù — աշխուժացրու ինձ) պարտական է իր բաղադրիչների վերականգնողական հատկաիշներին:
Տիրամիսուն բազմաշերտ իտալական աղանդեր է, որի բաղադրության մեջ մտնում են հետևյալ բաղադրիչները՝
1. Պանիր Մասկարպոնե
2. Սև սուրճ
3. Ձու
4. Շաքարավազ
5. Թխվածքաբլիթ Սավոյարդի
Տիրամիսուն աշխարհի ամենահայտնի աղանդերներից մեկն է: Գոյություն ունեն դրա պատրաստման տարբեր տեսակներ՝ մրգային, քերած շոկոլադով և այլն:

Ինչպե՞ս պատրաստել տիրամիսու

Ձվի սպիտակուցն ու դեղնուցը առանձնացնել, դեղնուցներին 3 ճ. գդալ շաքարավազ ավելացնել, հարել 5 րոպե, մինչև զանգվածը սպիտակի, ավելացնել կոնյակի կեսը, մասկարպոնեն, խառնել: Ձվի սպիտակուցներին մի պտղունց աղ անել, հարել, 1 ճ. գդալ շաքարավազ ավելացնել, հարել, մինչև կայուն փրփուր ստացվի, սա էլ լցնել մասկարպոնեի և դեղնուցների վրա, խառնել: Սավոյարդիի չորաբլիթները կամ բիսկվիթի չորացած շերտերը թրջել սուրճի և կոնյակի խառնուրդի մեջ, շարել ապակե կաղապարի մեջ: Շարքը լրացնելուց հետո վրան տարածել կրեմի կեսը, հարթեցնել, կակաո շաղ տալ: Այս ամենը մեկ անգամ էլ կրկնել` առանց երեսին կակաո շաղ տալու: Տիրամիսուի վրա սննդային թաղանթ քաշել, առնվազն 4 ժամով դնել սառնարանը, որպեսզի այն ամրանա: Մատուցելիս երեսին առատորեն կակաո շաղ տալ: 

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016