Ինտիմ հիգիենան հղիության ժամանակ

Հղիության ընթացքում կանանց համար խիստ կարևոր է ինտիմ հիգիենան, և հատուկ ուշադրություն պետք է դարձնել հղիության հիգիենայի կանոններին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հղիության ժամանակ հորմոնալ ֆոնի փոփոխության հետևանքով կինը կարող է անհարմարություն զգալ սեռական օրգանների շրջանում, քանի որ ավելանում է ներքին սեկրեցիայի գեղձերի կողմից արտադրվող արտադրության քանակը:

10/14/2018 3508 դիտում ID # 70939981
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Հղիության ընթացքում հեշտոցը դառնում է մի միջավայր, որը բակտերիաների զարգացման համար շատ նպաստավոր է: Հետևաբար, կարևոր է իմանալ, թե ինչպես պետք է լվանալ սեռական օրգանները` առանց վնասելու հեշտոցի նորմալ միկրոֆլորան:

Ժողովրդական դեղամիջոցներ

Ժամանակակից փորձագետները խորհուրդ են տալիս կատարել լվացումներ հատուկ նյութերով, որոնք նախատեսված են ինտիմ հիգիենայի համար: Սակայն ժողովրդական միջոցները նույնպես չեն նահանջում. այնպես որ հաճախ հարցնում են` կարելի՞ է արդյոք լվացումներն արվեն սոդայով կամ երիցուկով: Հարկ է նշել, որ որոշ տնային միջոցներ կարող են օգտագործվել հղի կնոջ կողմից, որոնք կարող են նաև զգալի չափով օգտակար լինել:

Երիցուկ: Այս խոտաբույսն ունի հանգստացնող և հակաբորբոքային հատկություն: Բավական է այս լուծույթով լվանալ արտաքին սեռական օրգանները, և ոչ մի գրգռվածություն կամ անհանգստություն չի առաջանա:
Լվացքի օճառ: Ապացուցված է որ այն ունի սնկերը չեզոքացնելու հատկություն, սակայն բավականին ագրեսիվ է, քանի որ ունի գրգռող հատկություն:
Սոդա: Այն դանդաղեցնում է սնկերի աճը, սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս հղի կանանց, քանի որ այն չորացնում է հեշտոցի լորձաթաղանթը և կարող է նաև առաջացնել ալերգիկ ռեակցիա:

Կալիումի պերմանգանատը օգնում է ձերբազատվել քորից: Նշենք, որ լվացքի օճառն ու սոդան ունեն մանրէասպան հատկություն, բայց նրանք կարող են չորացնել մաշկը, լորձաթաղանթները և վնասել հեշտոցի բնական միկրոֆլորան` հանգեցնելով տարբեր հիվանդությունների: Նրանք սովորական կնոջ համար վատ չեն կարող լինել, բայց հղիության ընթացքում պետք է ավելի զգույշ լինել և հետևել բժշկի խորհուրդին:

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոնում կատարվում են հղիությանը վերաբերող բոլոր տեսակի ծառայությունները: Զանգահարեք (010) 744802 հեռախոսահամարով, կամ այցելեք Անդրանիկի փող., 2ա/1 շենք (Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան, 19 պոլիկլինիկայի հարևանությամբ)

Յուրաքանչյուր օրգանիզմ անհատականություն է և նյութերի հանդեպ արձագանքը կարող է անկանխատեսելի լինել: Շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների՝ փորձագետները բնական բաղադրիչների վրա պատրաստել են հղիների ինտիմ հիգիենայի համար նախատեսված նյութեր, որոնք կարելի է գնել ցանկացած դեղատնից:

Հղիություն

Հղիությունը բարդ ֆիզոլոգիական պրոցես է, որի արդյունքում կնոջ արգանդում զարգանում է նոր օրգանիզմ, որին անվանում ենք պտուղ:
Հղիությունը տևում է՝ 280 օր / 40 շաբաթ / 9 ամիս կամ 10 լուսնային ամիս:
Հղիությունը բաժանվում է երեք եռամսյակի՝
Առաջին եռամսյակը՝ առաջին երեք ամիսներն են, երկրորդ եռամսյակը՝ երեքից մինչև վեցերորդ ամիսը և երրորդ եռամսյակը՝ վեցից մինչև իններորդ ամիսը:

Հղիության նշանները

Հղիության ենթադրյալ նշաններից են՝ համային փոփոխությունները, քնկոտությունը, ախորժակի փոփոխությունը, դեմքի պիգմենտացիան, փսխումը, սրտխառնոցը, այրոցի զգացումը:
Հղիության հավաստի նշաններից են՝ դաշտանի բացակայությունը, հարպտկային դաշտի մգեցումը, հեշտոցի լորձաթաղանթի գունատությունը, արգանդի մեծացումը:
Հղիությունը սկզբնական շրջանում կարող է հաստատվել տան պայմաններում թեստերի միջոցով, քանի որ հղիության ժամանակ կնոջ մեզի մեջ բարձրանում խորիոնալ գոնատոտրոպին հորմոնը, իսկ ավելի ուշ այն կարող է հաստատվել ուլտրաձայնային հետազոտության միջոցով:
Այցելելով բժշկի՝ կատարվում են հերթական ստուգումները՝ որոշում են ծննդաբերության ամիսը, օրը, ծննդաբերության ելքը, պտղի մարմնի քաշը, պտղի դիրքը, սեռը, լսում են պտղի սրտի բաբախյունը, չափում են ճնշումը. դա շատ կարևոր է, քանի որ ճնշման բարձրացումը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների՝ ընկերքի շերտազատում, հիպոքսիա և այլն: Հղիության շրջանում բարդություններից խուսափելու համար ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է ստանալ կոնսուլտացիա, («ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն) ընտրել Ձեր նախընտրած բժիշկին և հետևել նրա խորհուրդներին՝ առողջ բալիկ լույս աշխարհ բերելու համար:

Առողջ մայրիկ, առողջ բալիկ …



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018