Ամուսնանալու ամենաօպտիմալ տարիքը

Ամուսնանալու օպտիմալ տարիքը հաշվարկվել է գիտնականների կողմից ընտանեկան աճի ազգային հետազոտության 2006-2010 թթ. արդյունքների հիման վրա:

10/19/2016 2005 դիտում ID # 71347587
Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Յուտայի համալսարանի սոցիոլոգ (ԱՄՆ) Նիկոլաս Վոլֆինգերը հաստատում է, որ եթե զույգերը ամուսնացել են 28-32 տարեկան հասակում, նրանց մոտ ամուսնալուծության հավանականությունը ցածր է, մինչև 28 տարեկան ամուսնությունների դեպքում՝ բարձր: Երկրորդ դեպքում դա կապված է հասունության հմտությունների բացակայության, ինչպես նաև ամուսինների կրթության ցածր մակարդակի հետ, որոնք բարձրացնում է ամուսնալուծության ռիսկը: Գիտականների կողմից նշված ժամանակահատվածում ամուսնալուծությունների թիվը նվազում է 11%-ով, իսկ 32 տարեկանից հետո 5%-ով աճում: Սա նոր միտում է, ինչպես սոցիոլոգն է նշում:
Նա, վերլուծելով 90-ականների տվյալները, նկատել է, որ այդ ժամանակաշրջանում որքան ուշ էին ամուսնանում զույգերը, այդքան ամուսնալուծության հավանականությունը ցածր էր: Չնայած, որ սոցիոլոգի հետազոտությունը հասարակության ուշադրությունը գրավեց, այնուամենայնիվ, գիտական հանրույթը դրան սկեպտիկորեն էր մոտենում:
Մեծ Բրիտանիայում հայտնի բժիշկ-թերապևտ Էնդրյու Մարշալը նշում է` խնդիրը վաղ կամ ուշ ամուսնանալը չէ: Ամենադժվարը թվացյալ «իդեալական հարաբերություններ» պահպանելն է: Այն երևակայությունն է, որ կհանդիպեք մեկին, ով լիարժեք Ձեզ կհասկանա: Սխալն այն է, որ մարդիկ փորձում են ամեն ինչ ճիշտ անել, ընտրել ճիշտ մարդու, ճիշտ ճանապարհ, ճիշտ օր ամուսնանալ: Ասես այն մարդիկ, ովքեր որոշում են պահպանել բոլոր ռիտուալները, այս կերպ փորձում են իրենց և շրջապատին ապացուցել, որ նրանք ամուսնության իրավունք ունեն:
Գիտնականները պարզել են, որ ամուսնալուծություններն ավելի շատ կանայք են նախաձեռնում, քան տղամարդիկ: Նրանք, ուսումնասիրելով մարդկանց կենսապայմանները, պնդում են, որ բնավորության գծերի որոշակի առկայության դեպքում չամուսնացածները նույնչափ երջանիկ են, որքան իրենց հասակակից ամուսանացածները:

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016