Աշխարհի ամենամեծ լողավազանը

Լողավազանը անգամ գրանցված է Գինեսի ռեսկորդների գրքում՝ որպես ամենախորը բաց լողավազան` 40 մետր խորությամբ և չափսերով ամենամեծը` 1 կիլոմետր երկարությամբ:

6/1/2017 968 դիտում ID # 71462719
Տուրիզմ
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Չիլիի Ալգարոբա քաղաքում գտնվող Սան-Ալֆոնսո դել Մար լողավազանը համարվում է ամենամեծը աշխարհում:

Նրա երկարությունը կազմում է մոտ 1 կիլոմետր, ընդհանուր լողավազանը զբաղեցնում է 8 հեկտար տարածք: Նա իր չափերով մոտ 20 անգամ գերազանցում է օլիմպիական ստանդարտներով պատրաստված լողավազաններին, ինչպես նաև 6 անգամ իր «հակառակորդ»` Մարրոկոյի Կասաբլանկա քաղաքում գտնվող Օրտլիբ լողավազանին:

Ամենամեծ լողավազանը բացվել է 2006 թվականին` 5 տարվա աշխատանքներից հետո: Ստեղծողների խոսքերով շինարարության վրա ծախսվել է 1 մլրդ դոլլար, ինչպես նաև տարեկան ծախսվում է 2 միլիոն դոլար լողավազանը բարձր մակարդակով սպասարկելու համար:

Ահռելի լողավազանը լցվում է ջրով անմիջապես ծովից` օգտագործելով նորագույն համակարգչային տեխնոլոգիա ջրի ֆիլտրացման համար: Լողավազանը պարունակում է 250 միլիոն խորանարդ լիտր ջուր, որի ջերմաստիճանը հասնում է մինչև 26 °C-ի, որը տաք է ծովի ջրից մոտ 10 աստիճանով: Ջուրը այնքան մաքուր է, որ հնարավոր է տեսնել նույնիսկ ամենախորը տեղը: Լողավազանում նաև կազմակերպվում են լաստերով զբոսանք` անմոռանալի դարձնելու համար զբոսաշրջիկների հանգիստը:

Բասկետբոլ խաղացող փղերը

VOLVOX LLC 9/6/2016