18 հանճարեղ քանդակ, որոնց գոյությանը դժվար է հավատալ

Արվեստի խնդիրը մարդկային սրտերում զգացմունքներ արթնացնելն է: Բազմաթիվ քանդակագործներ հրաշալի կատարում են իրենց առջև դրված այս խնդիրը: Նրանց հանճարեղ ստեղծագործությունների տեսքից միայն արագանում է շնչառությունը:

6/7/2017 3881 դիտում ID # 72052913
Արվեստ Տուրիզմ
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Հեքիաթային փերիներ

Քանդակագործ Ռոբին Ուայթն իր հեքիաթային փերիների ստեղծման համար օգտագործում է սովորական մետաղյա լար, որը կարծես թե կենդանանում է նրա ձեռքերում՝ վերածվելով նրբագեղ ճախրող գլուխգործոցների:

Անցում

Իր պատմության ամբողջ ընթացքում Լեհաստանն անցել է բազմաթիվ դժվարությունների միջով: Նրանք կոփում էին երկիրը՝ դարձնելով բնակիչներին ավելի տոկուն և խիզախ: Լեհ ժողովրդի անկոտրում ոգուն նվիրված է «Անցում» անվանմամբ քանդակը, որը գտնվում է Լեհաստանի Վրոցլավ քաղաքում:

Բնության ուժը

«Բնության ուժը» իտալացի վարպետ Լորենցո Քուիննի փառահեղ քանդակն է: Այն պատկերում է փխրուն, սակայն ուժեղ կնոջը՝ մայր բնությանը, որը պահում է երկրագունդը գործվածքի կտորով: Այս քանդակի վրա նայելիս ստեղծվում է երկիմաստ տպավորություն. թվում է, թե կինն ընդդիմանում է ուժեղ քամու հոսանքին կամ էլ թաքցնում է դեմքն օտարների հայացքներից:

Աշխարհը շուռ է եկել

Նորզելանդացի քանդակագործ Միխայիլ Պարեկովային շատ կրեատիվ կերպով պատկերել է շուռ եկած աշխարհը: 5 մ-անոց բրոնզե փղի քանդակը, որը ոտքերով հենվում է ժայռի բեկորին, կրում է «Աշխարհը շուռ է եկել» անվանումը: Փղի կողքին նստած է փոքր, հազիվ նկատելի ջրային առնետ:

Բեկում

Ստեղծագործականությունն օգնում է մարդուն ընդլայնել իր գիտակցության սահմանները և կատարելագործել սեփական աշխարհայացքը: «Բեկում» ժամանակակից քանդակը, որը գտնվում է Ֆիլադելֆիայում (ԱՄՆ), խորհրդանշում է բացարձակ ազատության ձեռքբերումը ստեղծագործական առաջընթացի միջոցով:

Սեր

«Սեր» անվանմամբ ժամանակակից քանդակը գտնվում է Վրաստանում՝ Բաթումի քաղաքում: Այս գլուխգործոցի հեղինակը հանդիսանում է քանդակագործ Թամարա Քվեսիտաձեն: 7 մ բարձրությամբ քանդակը պատկերում է տղամարդու և կնոջ կերպարանքներ, որոնք մոտենում են միմյանց 10 րոպե միջակայքից հետո:

Միխայ Էմինեսկուին նվիրված հուշարձան

Ռումինիայի և Մոլդովայի բնակիչները մեծ թրթիռով ու ակնածանքով են վերաբերվում Միխայ Էմինեսկուի կերպարին: Ի հիշատակ տաղանդավոր բանաստեղծի, որը համարվում է ռումինական և մոլդավական գրականության ամենաազդեցիկ դասականներից մեկը, տեղադրվել է այս հոյակապ և արտասովոր քանդակը, որը դառնում է էլ ավելի գեղեցիկ մայրամուտի ժամանակ:

Փնտրելով ինքդ քեզ

Եթե ձեզ հաջողվի այցելել ֆրանսիական քաղաք Մարսել, ապա անպայման այցելե'ք նավահանգիստը, որտեղ գտնվում են շատ հետաքրքիր քանդակներ՝ ստեղծված նկարիչ Բրունո Կատալանոյի կողմից: Աշխատանքների շարքը կրում է «Փնտրելով ինքդ քեզ» անվանումը: Հեղինակը շատ արտասովոր կերպով պատկերել է մարդկանց, որոնք անընդհատ գտնվում են փնտրտուքների մեջ, սակայն չեն կարողանում գտնել իրենց և իրենց տեղը:

Վատ շուն

Կալիֆորնիայում՝ Նյուպորտ-Բիչ քաղաքում, կանգնած է շան 8,5 մ բարձրությամբ արտասովոր քանդակ: Հեղինակ Ռիչարդ Ջեքսոնն իր աշխատանքը կոչել է «Վատ շուն», և այդ անվանումը արժանի է, քանի որ հսկայական արձանն իր կարիքներն է հոգում թանգարանի պատի վրա՝ առաջացնելով այցելուների ոչ միանշանակ էմոցիաներ:

Ռնգեղջյուրի մետաղյա քանդակ

Հարավկորեացի տաղանդավոր քանդակագործ Սեն Խուն Կանին միջազգային ճանաչում են բերել տարբեր կենդանիների զարմանահրաշ մետաղյա քանդակները: Նրա աշխատանքները բաղկացած են բազմաթիվ առանձին գծերից, որոնք կարծես թե ալեկոծվում են քամուց:

Ընդլայնում

Փեյջ Բրեդլիի «Ընդլայնում» աշխատանքն այսօր քանդակագործության մեջ համարվում է ստեղծագործման պսակը: Այն իսկապես հրաշալի ստեղծագործություն է, որը դրդում է մտորումների և գերում է երևակայությունը:

Բյուրոկրատ Ֆեմիդան

Իմաստով խորը և տխուր այս քանդակը գտնվում է Դանիայում: Հեղինակը դանիացի նկարիչ Յենս Գալշիոտն է: Քանդակն իրենից ներկայացնում է այլանդակված և գերացած արդարադատության աստվածուհուն, որը բարձրացել է նիհար և տանջալլուկ մարդու մեջքի վրա:

Հսկայական ծորակ

«Հսկայական ծորակ» քանդակը կոտրում է ձգողականության բոլոր օրենքները: Այն գտնվում է Շվեյցարիայի Վինթերթուր քաղաքի տեխնոպարկում: Թվում է՝ հսկայական ծորակը պարզապես կախված է օդում, և ուղղակի անհնար է հասկանալ, թե որտեղից է հոսում ջուրը:

Վազող մարդը

Հույն քանդակագործ Կոստաս Վարոտսոսի երևակայությունը սահմաններ չունի: Նրա աշխատանքների պսակը համարվում է «Վազող մարդը» քանդակը, որը գտնվում է Աթենքում: 10 մ բարձրություն ունեցող քանդակը պատրաստված է ապակե անկանոն սալիկներից, որոնք ստեղծում են փառահեղ և տպավորիչ կոմպոզիցիա:

Քնած տղայի քանդակ

Այս 10 մ-անոց քանդակը գտնվում է Սինգապուրում: Հայտնի բրիտանացի քանդակագործ Մարկ Քուինը պատկերել է քնած տղայի կերպարանք, որը կարծես թե կախված է օդում: Քանդակը համարվում է քաղաքի գլխավոր խորհրդանիշերից մեկը:

Կանացի պայուսակին նվիրված հուշարձան

Այս աշխատանքն Իսպանիան ներկայացրել է Իտալիայում կայացվող Parco del Castello Reale ցուցահանդեսի ժամանակ:

Մաման սարդը

Տոկիոյում գտնվող բրոնզե-պողպատե սարդի քանդակը հիացնում և միաժամանակ վախեցնում է: Այս եզակի գլուխգործոցի հեղինակ Լուիզա Բուրժուան նվիրել է այս աշխատանքն իր մորը, ով հանդիսանում էր աղջկա համար հուսալի հենասյուն և լավագույն ընկեր:

Քելլիի հսկայական ձիերը

Շոտլանդիայում գտնվող «Քելլիի հսկայական ձիերը» Էնդի Սկոտի 30 մետրանոց գլուխգործոցն է: Նրա ստեղծման համար պահանջվել է 7 տարի, սակայն արդյունքն արդարացրել է բոլոր սպասելիքները: Այսօր այս քանդակը համարվում է ազգային արժանալիք շոտլանդացի ժողովրդի համար:

Բասկետբոլ խաղացող փղերը

WEB 365 9/6/2016