Ի՞նչ պետք է իմանալ որովայնի աճի մասին հղիության ժամանակ:

Հղիության ժամանակ ամենաարտահայտված նշանը որովայնի աճն է, որը 9 ամիսների ընթացքում աստիճանաբար սկսում է մեծանալ: Որովայնի աճը պայմանավորված է պտղի աճի և արգանդի աճով: Հղիության ամբողջ ժամանակահատվածում Դուք կարող եք պտղի չափի մասին տեղեկություն ստանալ ուլտրաձայնի միջոցով:

10/21/2018 492 դիտում ID # 72269095
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Հղիության առաջին շաբաթվա ընթացքում բեղմնավորված ձվի չափը պակաս չէ 4 մմ-ից: Հետագայում դա զգալիորեն մեծանում է չափերով, այսինքն՝
10 շաբաթական հղիության դեպքում պտղի չափը կկազմի մոտավորապես 22 մմ:
12 շաբաթականում՝ պտղի հասակը 7սմ, իսկ մարմնի քաշը մոտ 25 գ. է:
16 շաբաթվա ընթացքում չծնված երեխայի հասակը կարող է լինել 12 սմ, իսկ քաշը` 100 գ:
20 շաբաթում պտղի հասակը կազմում է 26սմ, իսկ քաշը՝ 300 գրամ:
24 շաբաթում պտղի քաշը 650 գ. է, իսկ հասակը՝ 30սմ:
32 շաբաթում պտղի քաշը հասնում է մինչև 1700 գ., իսկ հասակը՝ 48 սմ: Ծննդաբերության ժամանակ երեխայի քաշը կազմում է մոտ 3000 գ., իսկ նրա հասակը հասնում է մինչև 58 սմ:
Արգանդն այն օրգանն է, որ ամբողջ հղիության ընթացքում աստճանաբար մեծանում է: Եթե արգանդի կշիռը նորմալ վիճակում կշռում է 100 գ., ապա ծննդաբերության ժամանակ այն կարող է ավելանալ 10 անգամ: Արգանդը մեծանում է նաև հարպտղային հեղուկի հաշվին. սկզբում նորմա է համարվում 30 մլ-y, ապա այն գնալով ավելանում է և հասնում մոտ 1500 մլ-ի:
Պտղի զարգացման ընթացքում կարող են առաջանալ տարբեր բարդություններ: Եթե հղիության վաղ փուլերում պարզվում է, որ արգանդի չափը այն չէ, ինչ պետք է լինի հղիության տվյալ ժամանակահատվածում, ապա դա խոսում է արտարգանդային հղիության մասին: Որոշ բժիշկներ ուշադիր հետևում են որովայնի ձևին: Պտղի նորմալ զարգացման և նորմալ հղիության ընթացքում այն ունի ձվի ձև, իսկ եթե կինն ունի նեղ կոնքեր, ապա որովայնը նորմայից փոքր-ինչ բարձր կլինի:

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոնում կատարվում են հղիությանը վերաբերող բոլոր տեսակի ծառայությունները: Զանգահարեք (010) 744802 հեռախոսահամարով, կամ այցելեք Անդրանիկի փող., 2ա/1 շենք (Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան, 19 պոլիկլինիկայի հարևանությամբ)



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018