Փոքր կոնք

Մինչև XVI դարը կարծում էին, որ կոնքի ոսկրերը ծննդաբերության ժամանակ հեռանում են միմյանցից, սակայն 1543 թ.-ին ապացուցվեց, որ փոքր կոնքի ոսկորները միանգամայն կապված են միմյանց: Բայց մինչև այժմ փոքր կոնքի անոմալիաները մնում են արդի և բարդություններ են առաջացնում ծննդաբերության ժամանակ:

12/19/2018 2394 դիտում ID # 73705552
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Բարդություններից ամենատարածվածը, երբ պտղի գլուխը փոքր կոնքի օղակից մեծ է լինում: Այս բարդությունը կարող է հանդիպել նաև նորմալ չափի կոնքի դեպքում: Այս դեպքում պտղի գլուխը կարծես լռվում է փոքր կոնքում և արգելում է ծննդաբերական գործընթացը, իսկ փոքր գլխի դեպքում այս բարդությունը բացակայում է, և ծննդաբերական գործընթացն անցնում է անարգելք: Փոքր կոնքը հանդիպում է 5-7 տոկոս կանանց մոտ:
Հիշեցնենք, որ փոքր կոնքը ցուցված է կեսարյան հատման:

Ինչպե՞ս են չափում փոքր կոնքը:

Մանկաբարձության մեջ կոնքը և նրա չափերն ունեն կարևոր ախտորոշիչ նշանակություն ծննդաբերության ելքի համար: Ի տարբերություն փոքր կոնքի, նորմալ կոնքը հանդիսանում է գլխավոր նախապայման՝ ծննդաբերական գործընթացի համար: Փոքր կոնքը դժվարացնում է բնական ճանապարհով ծննդաբերության ընթացքը, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որպեսզի կանանց կոնսուլտացիայում չափվեն կոնքերը, քանի որ այն հնարավորություն է տալիս ախտորոշել ծննդաբերության ընթացքը, ելքը և հնարավոր բարդությունները:
Կոնքի չափերի մասին տեղեկություն է տալիս Միխաելեսի ռոմբը: Խնդրում ենք, որպեսզի կինը կանգնի մեջքով դեպի մեզ և մենք ուշադրություն ենք դարձնում գոտկա-սրբանային հատվածին: Նորմայում ռոմբի սահմանները պետք է լինեն համաչափ, իսկ ռոմբը՝ լավ արտահայտված:
Փոքր կոնքի չափերի խախտման հետևանքով նկատվում է գոտկա-սրբանային հատվածի ռոմբի չափերի և սահմանների անհամաչափություն, իսկ ռոմբը՝ թույլ արտահայտված:
Կոնքը չափում են հատուկ գործիքով, որը կոչվում է կոնքաչափ:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018