Խորհրդավոր լուսանկարներ, որոնք դժվար է բացատրել

8/31/2016 1199 դիտում ID # 74344236
Փաստեր
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ չլուծված հանելուկներ, սակայն մենք հույս ունենք, որ մի օր հետազոտությունների և գիտության շնորհիվ դրանք կկարողանանք հասկանալ և լուծել:
Սակայն շատ հավանական է, որ շատ հարցեր այդպես էլ անպատասխան կմնան: Ամենախորհրդավոր լուսանկարները.

Շականակագույն վերարկույով կինը Քենեդիի սպանության ժամանակ

Շականակագույն վերարկույով կինը կամ «Լեդի Տատիկը», ինչպես նրան հետագայում անվանեց ՀԴԲ-ն, շատ մոտ էր գտնվում նախագահ Ջորջ Քենեդիին, երբ նա սպանվեց Դալլասում:
Ըստ վկաների, այդ կինը նկարահանել է սպանության ողջ ընթացքը: Նա այնպիսի տեղում էր գտնվում, որ կարող էր մանրամասնորեն պատմել, թե իրականում ինչ է տեղի ունեցել այնտեղ:
Սակայն ՀԴԲ-ն այդպես էլ չկարողացավ գտնել այդ կնոջը կամ պարզել, թե ով է այդ խորհրդավոր դիտորդը:
Ոչ մի լուսանկարիչ սպանության վայրից չէր նկարել նրա դեմքը, իսկ կնոջ նկարած վիդեոն այդպես էլ չգտնվեց՝ չնայած օրինապահ մարմինների բազմաթիվ փորձերին:

Դյատլով խմբի մահը

1959 թվականին 9 սովետական զբոսաշրջիկներ խորհրդավոր կերպով մահացան Ուրալյան լեռներում: Լուսանկարը, որը դուք տեսնում եք, արվել է փրկարարների խմբի կողմից: Ըստ փրկարարների՝ զբոսաշրջիկները պատռել են վրանը և ոտաբոբիկ վազել ձյան վրա՝ փորձելով փախչել ինչ-որ բանից:
Վեց զբոսաշրջիկներ մահացան սառելուց, երկուսը՝ կրծքավանդակի կոտրվածքից և մեկը գլխի ծանր վնասվածքից: Բացի դրանից զբոսաշրջիկ աղջիկներից մեկի մոտ լեզուն բացակայում էր:

Ֆինիկսի լուսերը

Ֆինիկսի լույսերն անշարժ վառ լույսերի շարք է, որոնց հետևում էին հազարավոր մարդիկ ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիկս քաղաքի վրա և Մեքսիկայի Սոնորա քաղաքի վրա 1978 թվականի մարտի 13-ին:
ԱՄՆ ռազմաօդային ուժերը բացատրեցին, որ լուսերն ահազանգող լույսեր էին, որոնք գցել էին զորավարժությունների ժամանակ: Սակայն փորձագետները ժխտեցին դա: Ավելին՝ դրանք կրկին հայտնվեցին Ֆինիկսի վրա 2007 և 2008 թվականներին: Այս երևույթին այդպես էլ բացատրություն չտրվեց:

Սոլուեյ-Ֆերտսկի տիեզերագնացը

Անգլիացի Ջիմ Տեմպլտոնը (Jim Templeton) իր աղջկա այս նկարն արել է 1964 թվականին: Երբ նա անում էր այս լուսանկարը, նա ոչ մի տարօրինակ բան չէր նկատել այդ լճի շրջակայքում, որտեղ նրանք երկուսով էին գտնվում:
Սակայն, երբ նա ներկայացրեց նկարները, նա նկատեց, որ նկարի վրա՝ հետևի ֆոնին, տիեզերագնացի նման մի բան է երևում: Սակայն նրանց կողքին ոչ ոք չի եղել, երբ Տեմպլտոնն արել է այդ լուսանկարը, իսկ Kodak-ի մասնագետները հաստատեցին, որ նկարը փոփոխության չի ենթարկվել:

Խորհրդավոր մեծ մատը

Սա չորս երեխաների լուսանկար է: Աջ կողմի սև հագուստով տղայի ականջի կողքին երևում է ինչ-որ մեկի մեծ մատը, որը երեխաներից ոչ մեկին չի պատկանում:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016