Ինչպե՞ս ընտրել կրծքերի համար նախատեսված բարձիկները

Ծննդաբերությունից հետո, կուրծքը լցվում է կաթով և կինը պատրաստ է կրծքով կերակրելուն: Երբեմն, մինչև կերակրելը կամ դրանից հետո կարող է նկատվել կաթի արտահոսք: Հիգիենայի ապահովման և հարմարավետության համար կարող եք օգտագործել կրծքագեղձի համար նախատեսված բարձիկներ, որոնք լինում են մեկանգամյա և բազմակի օգտագործման:

11/9/2018 265 դիտում ID # 75444091
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Բազմակի օգտագործման համար նախատեսված բարձիկները պատրաստված են հատուկ վերամշակված նյութերից, իսկ մեկանգամյա օգտագործման համար նախատեսված բարձիկները նման են հիգիենիկ միջադիրի: Ծննդատանն օգտագործելու համար հարմար է օգտագործել մեկանգամյա բարձիկներ, քանի որ դրանք պետք չէ լվանալ:  Ծննդաբերելուց հետո առաջին օրերին պտուկները բորբոքվում են, ուստի անհրաժեշտ է ապահովել կրծքի հիգիենան: Կրծքագեղձի բարձիկները հարմար են, ունեն ներծծող հատկություն և շատ փափուկ են:
Կրծքագեղձի բարձիկները արագ ներծծում են կաթը, ապահովում են կուրծքի չոր մնալը, ինչն էլ խոչընդոտում է պաթոգեն բակտերիաների աճը և ապահովում է հյուսվածքի արագ բուժումը: Բարձիկների շերտը պետք է լինի շատ նուրբ և փափուկ, չգրգռի մաշկը, լավ գրկի կուրծքը, ամուր կպնի կրծկալին ու չշարժվի:
Մաղթում ենք Ձեզ հեշտ ծննդաբերություն և կրծքով կերակրում:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018