Ամենասարսափելի հիպերքարն արդեն վաճառքում է

6/2/2017 1338 դիտում ID # 75803217
Փաստեր Ժամանց
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Inferno Exotic մեքսիկական արտադրության մեքենան, ստեղծված բավականին յուրօրինակ դիզայնով, մինչև այս տարվա ավարտը կլինի վաճառքում: Սակայն ընդամենը 11 օրինակով, ընդ որում, դրանցից 8-ը արդեն գնված են:

Հիպերքարն ուշադրություն է գրավում իր յուրահատուկ «սատանայական» տեսքով, որը նախագծված է անձամբ Inferno-ի տնօրենի՝ Ալվարո Գուտյերեսի և Dozerek ընկերության դիզայների կողմից: Նախագծելիս նրանք խորհրդակցել են իտալացի հայտնի դիզայներ Անտոնիո Ֆերիոլիի հետ, ով Lamborghini-ի այնպիսի մոդելների հեղինակն է, ինչպիսիք են՝ Veneno-ն, Reventon-ն և Asterion-ը:
Մեքենան պատրաստված է պենոմետաղից, որը ցինկի, ալյումինի և արծաթի համաձուլվածք է: Այս նյութը համատեղում է ցածր խտությունն ամրության բարձր մակարդակի հետ, ինչպես նաև իր թեթև քաշի արդյունքում Exotic մեքենայի քաշը կազմում է ընդամենը 1200 կգ: Մեքենան ունի բիտուրբո V8 շարժիչ հայտնի արտադրողից, որի անունը գաղտնի է պահվում: Հայտնի է միայն, որ շարժիչի հզորությունը կազմում է 1400 ձիաուժ:

Արտադրողի տվյալների համաձայն՝ մեքենան 100 կմ/ժ արագությունը զարգացնում է 2.7 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 394 կմ/ժ: Առաջին խմբաքանակը, որը բաղկացած կլինի 11 մեքենայից, թողարկությունում կլինի մինչև այս տարվա ավարտը: Inferno Exotic-ի արժեքը կկազմի 1.9 մլն եվրո:

Բասկետբոլ խաղացող փղերը

VOLVOX LLC 9/6/2016