Իմաստուն խոսքեր «Վարպետն ու Մարգարիտան» ստեղծագործությունից

Մ. Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» վեպը XX դարի հայրենական գրականության ամենավառ և առեղծվածային գլուխգործոցներից մեկն է: Սիրված վեպը լի է առեղծվածով, գաղտնիքներով և իմաստությամբ:

8/30/2016 2171 դիտում ID # 77252057
Ինտելեկտ
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Առաջին անգամ գիրքը լույս է տեսել հեղինակի մահվանից 26 տարի անց՝ 1966 թ., այն էլ՝ կրճատված տարբերակով: Ամբողջական տեսքով այն պաշտոնապես լույս տեսավ 1973 թ.:

1. Ո՞վ է ասել, որ աշխարհում չկա իրական, հավատարիմ և հավերժ սեր: Թող կտրեն այդ սուտասանի լեզուն:

2. Մենք, ինչպես միշտ, խոսում ենք տարբեր լեզուներով, սակայն իրերը, որոնց մասին խոսում ենք դրանից չեն փոխվում:

3. Դժբախտ մարդը դաժան է և չար: Եվ այդ ամենը միայն այն պատճառով, որ բարի մարդիկ նրան հրեշ են դարձրել:

4. Երբեմն մարդուն կործանելու ամենալավ ճանապարհն է թույլ տալ իրեն ընտրել սեփական ճակատագիրը:

5. Ամեն ինչ ճիշտ է լինելու, աշխարհը դրա վրա է հիմնված:

6. Մարգարիտա Նիկոլաևնան փողի կարիք չուներ: Մարգարիտա Նիկոլաևնան կարող էր գնել այն ամենն, ինչ իրեն դուր էր գալիս: Նրա ամուսնու շրջապատում կային հետաքրքիր մարդիկ: Նա երբեք պրիմուսի ձեռք չի տվել: Մարգարիտա Նիկոլաևնան չգիտեր բնակարանում համատեղ ապրելու սարսափը:
- Մի խոսքով, նա երջնաի՞կ է եղել:
- Ոչ մի վայրկյան:

7. Այո՛, մարդը մահկանացու է, սակայն դա դժբախտության կեսն է միայն: Վատն այն է, որ երբեմն նա միանգամից մահկանացու է, ահա, թե ինչն է առեղծված:

8. Չար մարդիկ չկան, կան միայն դժբախտ մարդիկ:

9. Աղյուսը հենց այնպես ոչ ոքի գլխին չի ընկնում:

10. Այս ստի մեջ ամենահետաքրքիրն այն է, որ այն ամբողջությամբ սուտ է՝ առաջին բառից մինչև վերջինը:

11. Երբեք ոչնչից մի՛ վախեցեք: Դա խելամիտ չէ:

Մեդուզաների լիճ

WEB 365 8/24/2016