Ինչպե՞ս ընտրել պաշտպանիչ քսուքները:

Կյանքի առաջին օրերից նորածինների նուրբ մաշկը պահանջում է հուսալի և մանրակրկիտ խնամք: Մաշկի գրգռվածությունը, բորբոքային պրոցեսները, կարմրածությունը կարող են անհանգստություն պատճառել երեխային: Նրանց պաշտպանելու համար հարկավոր է օգտագործել հատուկ կրեմներ՝ նախատեսված նորածինների համար:

10/31/2018 1231 դիտում ID # 77807397
Առողջություն
Հավանե՞լ եք նյութը: Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ։

Նմանատիպ պարագաների բազմազանության պատճառով հաճախ հարց է առաջանում՝ ո՞րն ընտրել: Նույնիսկ փորձառու մանկաբույժը չի կարողանա միանշանակորեն պատասխանել այս հարցին: Ամեն ինչ կախված է Ձեր երեխայի մաշկի առանձնահատկությունից, հետևաբար, գնելուց հետո պետք է փորձել՝ արդյո՞ք այն համապատասխանում է երեխայի մաշկին:
Փորձը կատարվում է հետևյալ կերպ՝ կրեմը, քսուքը գնելուց հետո մի փոքր քսում ենք երեխայի մաշկին, թողնում մեկ օր. եթե ալերգիկ ռեակցիա չկա, ուրեմն այն համապատասխանում է: Ամենատարածված հիգիենայի միջոցները «պրիսիպկաներն» են: Պամպերսով նորածնի մոտ մեզի և կղանքի հետքերը կարող են գրգռել նուրբ մաշկը: Բուժման միջոց ընտրելիս հարկավոր է ուշադրություն դարձնել ընտրված քսուքի բաղադրությանը:

▪ Ցինկի օքսիդ (նպաստում է վերքերի բուժման և բորբոքային պրոցեսների լավացմանը)
▪ Երիցուկ (նվազեցնում է մաշկի զգայունությունը)
▪ Կալենդուլա (ունի հակաբիոտիկ ազդեցություն)
▪ Սամիթ (հանգստացնում է նյարդերը)
▪ Հազարանթերթիկ (խոնավեցնում և սնուցում է մաշկի բջիջները)
▪ Ալտեա (ունի հակաբորբոքային ազդեցություն)
▪ Ուրց (ունի հակասեպտիկ ազդեցություն):

Մանկական քսուքներն իրենց մեջ պարունակում են պանտենոլ, որը չի առաջացնում ալերգիա, ունի հակաբակտերիալ և պաշտպանիչ հատկություններ: Այն չի գրգռում մաշկը և կանխում է բորբոքումը: Մանկական քսուքները պարունակում են նաև վիտամիններ A, B, C, E և այլն:
Փորձեք խուսափել այնպիսի արտադրանքներից, որոնք պարունակում են պարաֆին, լանոլին և արհեստական յուղեր: Քսուքը պետք է ունենա հաճելի, նուրբ բույր:



Հանդիպում երեխայի հետ մինչև ծնունդը

«ԷԼԵՆ-ՆԱՐԵ» ծննդօգնության կենտրոն 11/29/2018